Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Ստամբուլում ահաբեկչության մասին ցուցմունք է ստացվել Սիրիայից: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես նշել է նախարարը, այս տարի կանխվել է 18 ահաբեկչություն, որոնք պատրաստվել են իրականացնել մահապարտ-ահաբեկիչները:
«Ահաբեկչության դեմ մեր պայքարը շարունակվում է, որտեղ կա ահաբեկչության օջախ, այն կոչնչացվի»,- ընդգծել է Սոյլուն։