Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Ռուսականից կամաց-կամաց պետք է փոխվենք ու գնանք դեպի Եվրոպա, հիմնականում ՆԱՏՕ-ական մոդել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մեքոնյանը:

 -Պարոն Մելքոնյան, իշխանությունը նախաձեռնել է բանակի բարեփոխումներին միտված օրենսդրական փոփոխություններ։ Տեսակետներ են հնչում, որ դրանք բարեփոխումներ չեն, այլ պարզապես աշխատավարձի բարձրացման գնով փոփոխություններ, որը կարող է որոշակիորեն գայթակղիչ լինել, բայց միաժամանակ 350 հազար դրամն այն գումարը չէ, որ գայթակղիչ լինի շատերի համար։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։

Ըստ այս ծրագրի՝ ժամկետային զինծառայողը զորակոչվում է բանակ,  6 ամիս անցնում է պատրաստություն, տիրապետում է բոլոր տեսակի զենքերին: Դրանից հետո կարող է 5 տարով կնքել պայմանագիր և ստանալ բարձր աշխատավարձ: Իհարկե, զինվորականը պետք է ստանա բարձր աշխատավարձ, որպեսզի նորմալ ծառայի, չմտածի՝ հեսա շուտ ծառայությունն ավարտեմ, գնամ տաքսի քշեմ, որ մի քանի կոպեկ փող աշխատեմ: Զինծառայողի հացի խնդիրը պետք է լուծված լինի: Սպան, երբ ավարտելուց հետո ստանում է լեյտենանտի կոչում, ստանում է 3 սենյականոց բնակարան և ստանում է այսօրվա աշխատավարձի կրկնակին: Այսինքն՝ սպան ապահովվեց բնակարանով, բարձր աշխատավարձով, ու ինքն արդեն էլ չի մտածում այլ աշխատանքով զբաղվելու և տունը պահելու մասին: Երբ մարդու ընտանիքն ապահովված է, իր ամբողջ ուշադրությունը լինելու է իր ծառայության վրա:

Կարծում եք, որ այս ծրագիրը շատերին կգայթակղի՞:

Ոչ միայն գայթակղիչ է լինելու, այլ նաև դա մարդու մասնագիտությունն է դառնում: Սպայի մասնագիտությունը հայրենիքը պաշտպանելն է, և ինքը արդեն կզբաղվի իր գործով, երբ ընտանիքն ապահովված է:

Բանակում բարեփոխումների ժամանակ շեշտն ինչի՞ վրա պետք է դրվի, արդյոք խորհրդային բանակի մոդելից պետք է անցում կատարվի արևմտյան մոդելի:

Խորհրդայինից վաղուց ենք անցում կատարել դեպի ռուսաստանյանը, իսկ հիմա կամաց-կամաց պետք է փոխվենք ու գնանք դեպի Եվրոպա: Այսինքն՝ եթե արդեն պրոֆեսիոնալ է մեր բանակը, դա հիմնականում Արևմուտքի մոդելն է, ՆԱՏՕ-ական մոդելն է: Դրանով մենք արդեն լրիվ անցնում ենք պայմանագրային ծառայության: Երբ ժամկետային զինծառայողները 6 ամիս հետո գնում են պայմանագրայինի, նրանք ստանում են բարձր աշխատավարձ, ինչը, կարելի է ասել՝ գայթակղիչ է: Շատ երիտասարդներ գնում են Ռուսաստան խոպան, այս դեպքում էլ չեն գնա: Եթե մարդը 400-500 հազար դրամ է ստանում, նա իր ընտանիքի սոցիալական խնդիրը լուծում է:

Արդյոք բանակի բարեփոխումների շրջանակում չպե՞տք է լրջագույն փոփոխություններ լինեն նաև զինվորականների կրթության մասով:

Նաև բանակում պետք է ատեստացիա լինի: Եթե, օրինակ,  սպան պետք է ստանա 7-8 հարյուր հազար դրամ, ուրեմն պետք է ատեստացիա անցնի և ապացուցի, որ ինքը ի վիճակի է կատարելու իր բոլոր պարտականություններն ու պարտավորությունները:

Բանակի բարեփոխումներից ենք խոսում, սակայն այդքան բարձրաստիճան զինվորականներ, որ մի շարք մեղավորություններ ունեին, այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին: Բացառությունը Դավիթ Տոնոյանն է, որ դեռևս անազատության մեջ է:

Շատ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված, որոնք դեռ ավարտված չեն: Հազարից ավելի մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված: Իսկ 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են:

Շատերը թերահավատ են, թե քննիչ հանձնաժողովը կկարողանա լուրջ բացահայտումներ անել:

Ով չի հավատում, թող մի օր գա քննիչ հանձնաժողով, տանենք, ցույց տանք, թե ինչ աշխատանքներ են կատարվում:

Մոտավորապես ե՞րբ Հայաստանը կունենա պրոֆեսիոնալ բանակ, և կկարողանա անհրաժեշտության դեպքում հավասարը հավասարի պատերազմ մղել Ադրբեջանի դեմ:

Եթե ունենանք զենք, զինամթերք, սպառազինություն, և ունենք դրանք օգտագործողը, հետևաբար, կարող ենք մեր երկիրը պաշտպանել: Մեր հույսը պետք է դնենք մեզ վրա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում