ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակպատասխանել է հարցին, թե ի՞նչ առաջընթաց կա Բաքվի և Երևանի ներկայացուցիչների հետագա հանդիպումների վերաբերյալ և կա՞ն արդյոք ժամկետներ։
«Ժամկետների մասին տեղեկություններ չունեմ։ Կարող եմ ասել, որ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շարունակական մասնակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովման գործում ԱՄՆ հանձնառության ուղղակի արդյունքն է։ Երևանի և Բաքվի խնդիրները շարունակում են մնալ ԱՄՆ ուշադրության կենտրոնում։
Ի վերջո, կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է այս խնդրի լուծման համար, ուստի շարունակում ենք խորապես ներգրավված լինել այս գործընթացում»,- նշել է նա։