Sunday, 15 09 2024
14:15
Եգիպտոսում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել․ կան տասնյակ վիրավորներ
Ալիևի ռեժիմի գոյատևման հիմքերից մեկը հայաֆոբիան է. դրանով նա «կերակրում» է իր ժողովրդին
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ
Երևանի գլխավոր հատակագիծը լուրջ խնդիրներ ունի. այնտեղ որոշ հուշարձաններ ընդգրկված չեն
13:30
Մի քանի ամիս դաշտ դուրս չգալուց հետո՝ Մեսսին 2 գնդակի հեղինակ դարձավ
Կտրուկ ձևով պետք է շտկենք իրավիճակը. ընկերություններ ենք կորցնում
Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում․ նախարարի գրառումը
Վլադիմիր Պուտինի թուրքական ընտրությունը ռազմա-քաղաքական գործիքակազմից վերածվում է հավելյալ խնդրի՞
Աշնակում էլեկտրական շչակ կգործարկվի
Անցկացվել են կրթամշակութային էքսպոներ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Ավտովթար Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Իսրայելական բանակը հայտնել է երկրի կենտրոնում ընկած հրթիռի մասին
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ Су-30 կործանիչների արդիականացման համար
Այսօր նշվում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Լարսը բաց է
Հրվ.Կորեան արտադրում է առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր. Հայաստանը դրա կարիքը շատ ունի
Ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը փորձում է միջանցքի հարցում փափուկ բարձ դնել Իրանի գլխի տակ, սակայն Թեհրանն անդրդվելի է
10:09
Avio-ն հայտարարել է նոր Vega Next հրթիռի արձակման ծրագրերի մասին
Սարոյանը շատ ուրախ կլիներ տեսնել, թե ինչպես է Հայաստանը պետականություն ստեղծել և պահպանել
09:45
Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից նետվել փորձող կնոջը
Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել բաց տիեզերք
09:15
2024-ը՝ մարդկության պատմության ամենատաք ամառը՞․ գլոբալ տաքացումներն անհանգստացնող են
Ի՞նչ է շրջանառվում ու հասունանում ռեգիոնում
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները
23:30
«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 000-ը

Իտալիայի դեսպանը Բրյուսովի անվան համալսարանում համտեսել է ուսանողների պատրաստած ճաշատեսակներն ու քաղցրավենիքը

Իտալական խոհանոցի շաբաթվա շրջանակներում Հայաստան֊ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, Չիլենտոյի Բարձրագույն կրթական ինստիտուտի խոհարարական արվեստի գծով պրոֆեսոր Միկելե Ջակուինդոն և նույն ինստիտուտի ուսանողուհի Սամանտա Ռադանոն նոյեմբերի 17-ին այցելել են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան։ Ինչպես տեղեկացրին համալսարանից, ռեկտոր Կարինե Հարությունյանի և իտալերենի դասախոսների ուղեկցությամբ՝ հյուրերը համտեսել են բուհի ուսանողների պատրաստած ճաշատեսակներն ու քաղցրավենիքը։

«Խոհանոցը երկրի մշակույթի անբաժան մասն է։ Մեր համալսարանի նպատակը ոչ միայն լեզուների ուսուցումն է, այլև՝ այլ մշակույթների հետ փոխհարաբերվելուն, ինչպես նաև՝ միջմշակութային հաղորդակցման զարգացմանը նպաստելը։ Միջոցառմամբ հետաքրքրված ուսանողներն իտալական խոհանոցի հայտնի ուտեստներից են պատրաստել, որոնք շատ սիրված են և մեծ ժողովրդականություն են վայելում շատերի մոտ», – ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների կապերի զարգացման համատեքստում նման միջոցառումների անցկացումը։

Ըստ աղբյուրի՝ Հայաստան֊ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն այս ուսումնական տարում արդեն երրորդ անգամ է այցելում Բրյուսովի անվան պետական համալսարան: Նրա խոսքով՝ Հայաստանում իտալական խոհանոցի հանդեպ հետաքրքրությունն աճել է։ Դեսպանն ասում է՝ խոհարարները նաև կամուրջ են ստեղծում տարբեր երկրների խոհանոցային մշակույթների միջև՝ իրենց պատրաստած ուտեստների շնորհիվ:

Հատուկ միջոցառմանը մասնակցելու համար՝ դեսպանն ընտրել էր հայտնի իտալական խոհարարների, որոնցից մեկը ներկայացրել է իր իսկ հեղինակային ուտեստը:

Նշվում է, որ յոթ տարի մասնակցելով խոհարարական միջոցառումների և լինելով յոթ երկրներում’ միայն Հայաստանում է Միկելե Ջակուինդոն տեսել իտակական խոհանոցին այսչափ նման ուտեստներ: Նա առանձնահատուկ ընդգծել է հայ և իտալացի ժողովուրդների նմանություններն ու գոհունակությամբ փաստել, որ մեր երկրում իտալական խոհանոցի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, և Բրյուսովի անվան համալսրանը կարևոր դեր է խաղում իտալական մշակույթի տարածման գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում