2022-ի սեպտեմբերին մետաղական հանքաքարի արդյունահանումը աճել է 1.7%-ով՝ կազմելով 31 մլրդ 913 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրերից։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 380 մլրդ 758 մլն դրամ են կազմել մետաղական հանքաքարի արդյունահանման ցուցանիշները. նախորդ ժամանակաշրջանի համեմատ նվազումը կազմել է 7․5%: