Տարածաշրջանի հարցով Արևմուտքը կարող է ՌԴ-ի հետ ինչ-որ կոմպրոմիսի հասնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ-վերլուծաբան Եղիա Թաշճեանը:
Ըստ Թաշճեանի` ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի համար ինքնասպանություն կլինի. «Միամտություն է կարծել, որ Արևմուտքը մեզ գալու է փրկի: Մենք չենք կարող վտանգավոր քայլերի դիմել»:
Թաշճեանը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը ի նպաստ մեզ չի լինելու. «Խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է ձգձգել մինչև Թուրքիայի ընտրությունները»: