«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգանական Գերասիմ Վարդանյանը շուտով ազատության մեջ կլինի:
Այս մասին տեղեկանում ենք Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումից:
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլիոն դրամ գրավով: Գերասիմը շուտով կլինի ազատության մեջ»,-գրել է փաստաբանը:
Գերասիմ Վարդանյանը կալանավորվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության, Ազգային ժողովի, ինչպես նաև «Ազատություն» Ռադիոկայանի շենքեր ներխուժման գործով: