Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին, ով երեկ էլ հանդիպել էր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են ռեգիոնալ և միջազգային օրակարգին առնչվող հարցեր, հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող իրողություններ, այդ թվում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Արժե արձանագրել, որ Հայաստանի վարչապետի և ԱԽ քարտուղարի հյուրը և տեղի ունեցած հանդիպումը բավականին հետաքրքիր են:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ:
Ըստ Շահինյանի` Կալմի-Ռեհյի այցը ցույց է տալիս, թե Արևմուտքը որքան մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի հանդեպ: