Domino’s pizza պիցցերիաների ամերիկյան ցանցը փորձ է անում դուրս գալ տիեզերական «շուկաներ»: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Ճապոնիայում այդ ցանցի ներկայացուցչությունն առաջարկել է մարդկության պատմության մեջ առաջին անգամ պիցցերիա բացել Լուսնի վրա:
Սակայն Domino’s pizza-ն առաջինը չէ, որը փորձ է անում աշխատել Երկիր մոլորակից դուրս: Օրինակ Pizza Hut-ը 2001-ից սկսել է պիցցա առաքել միջազգային տիեզերական կայան: Սակայն կոնկրետ ռեստորան բացելու առաջարկներ կամ ծրագրեր նախկինում չեն եղել: Նախնական տեղեկություններով` տիեզերական շուկա մտնելու համար Domino’s pizza-ն կծախսի մոտ 20 մլրդ դոլար: Մոտ 7 մլրդ կծախսվի Լուսին բետոնե կառույց տեղափոխելու համար: