Thursday, 18 04 2024
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Մերձավանի և Փարաքարի բնակիչները դիմել են գլխավոր դատախազին․ կպայքարեն մինչև վերջ

Արմավիրի մարզի Փարաքար և Մերձավան համայնքների բնակիչներն ահազանգում են, որ տարիներ շարունակ շահագործվող բազալտի հանքերն իսկական աղետ են իրենց համայնքների համար։ Բացի այդ, նրանք պնդում են, որ այդ հանքերն ապօրինի են շահագործվում։ Օրերս բնակիչները դիմել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և տեղեկացրել, որ խնդրի մասին տեղյակ են եղել պատկան մարմինները, ինչպես նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ում ցուցումով ամիսներ առաջ մարզպետարանի աշխատակիցները խախտումներն արձանագրել են, սակայն մինչ օրս խնդրին լուծում չի տրվել։ Անօրինական շահագործվում են «Էդմիածին Շինանյութ» ԲԲԸ-ն, «Օստ Շին» շինարարական ընկերությունը և «Մեգա Շին» ՍՊԸ-ն։ Վերջինս պատկանում է Մերձավան համայնքի նախկին ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդյա Գրիգորյանին։ Նա ներքին պայմանավորվածությամբ սնանկ ճանաչված «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ից իրացնում է քարեր։ Նշված հանքերը, բացի անօրինական շահագործումից, ունեն նաև տարածքային խախտումներ։

Ի դեպ, այս հանքերը շահագործման թույլտվություն ստացել են դեռ 2012թվականին։ Այդ ժամանակ բնապահպանության նախարարը հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանն էր:

Բնակիչներն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ գյուղի հարստությունը թալանում են, իսկ համայքին տարվա կտրվածքով 100․000 դրամ էլ չեն տալիս։

Արմավիրի մարզպետ էդվարդ Հովհաննիսյանը դեռ այս տարվա հունիսի յոթին այս հարցի հետ կապված ստեղծել է աշխատանքային խումբ։ Արմավիրի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Գոռ Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ, այո՛, ուսումնասիրություններ արվել են, արձանագրություններ կազմել են, խախտումներ կան, բայց թե ինչու ընթացք չեն տվել, չի կարող պատասխանել հարցին, քանի որ խնդիրը գտնվում է իրավապահների ձեռքում։

«Մենք ամբողջը ներկայացրել ենք իրավապահ մարմիններին։ Վարչական խախտումների հետ կապված մարզպետարանը որևէ լիազորություն չունի, սա տեսչական մարմնի տիրույթում է։ Բնապահպանության և ընդերքի տեսչությունը պետք է զբաղվի պատճառած վնասների հետ կապված, պատժամիջոցներ իրենց կողմից են կիրառվում։ Մարզպետարանը ներկայացնում է, նրանք էլ միջոցներ են ձեռնարկում»,-ասաց Մելիքյանը։

Բացի այդ, նրա խոսքով, լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել, օրինական դաշտում են բոլոր թույլտվությունները, կա նաև ՇՄԱԳ-ի դրական եզրակացություն և այնպես չէ, որի նրանք սարսափելի վնաս են հասցնում շրջակա միջավայրին։

«Այնտեղ սարսափելի խնդիրներ չկան, մեկ հոգի էր, որ լիցենզիան անցած է եղել, բայց նրանց գործունեությունն էլ կասեցվել է, չեն շահագործում։ Խոսքը «Մեգա Շին»-ի մասին է, որը համայնքի նախկին ղեկավարի հետ է կապված։ Այս խնդիրը նաև նախկին-ներկա հակասություններ են, բայց հանքերը իրենց բոլոր սոցպարտավորությունները համայնքի նկատմամբ կատարում են»,-ասաց նա։

Բնակիչները, սակայն, պնդում են, որ եթե անգամ կասեցվել է, հանքը նախկինի պես շարունակում է շահագործել։

«Ինչ պայմանագրով իրենք կնքել են, փոխհատուցում են, հողահարկը վճարում են, պարտաճանաչ բնապահպանական վճարները կատարում»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ դատախազությունը թող զբավի այս հարցով։

Բնակիչները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ պայքարելու են, ամեն ինչ անելու են, որ հարցին լուծում տան։

«Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի օրոք տարիներ առաջ պլանավորեցին, շարքից հանեցին այգիները, բազալտ կար, նախապես իմացել են, դրին ավերեցին ծիրանանոցները, իրենց համար սարքելով փայլուն ապագա»,-ասացին բնակիչները։

Մեր ունեցած տեղեկություններով՝ «Էջմիածին Շինանյութ» ԲԲԸ-ն հանքը վաճառքի է հանել՝ ցանկանալով օր առաջ ազատվել այս գլխացավանքից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում