Նախօրեին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։ Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Պաշպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները։
Մեզ հետ զրույցում Պաշտպանը նշեց, որ Եվրոպացի դեսպանների հետ հանդիպմանը կրկին բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը. «Եվրոպացի դեսպաններին կոչ եմ արել Ադրբեջանում բարձրացնել հայ ռազմագերիների հարցը: Կարգավորման տրամաբանությունը ենթադրում է հումանիտար ժեստերի առկայություն»: