Մեհրիբան Ալիևան դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից կոռուպցիոն սկանդալի բռնկման վտանգի պատճառով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը:
Մեր բանախոսը նշեց, որ Ամստերդամ գալուց հետո զբաղվել են Ալիևների ընտանիքի՝ Եվրոպայի հետ կոռուպցիոն գործարքները բացահայտելով. «Ալիևների ընտանիքը Եվրոպայում 3 միլիարդի չափով կոռուպցիոն գործարք է իրականացրել: Եթե Եվրոպայում Ալիևների փիարի ենք ականատես լինում՝ պետք է փնտրել կոռուպցիա: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն դառնալուց հետո Իրինա Բոկովան շատ արագ մտերմացել է Մեհրիբան Ալիևայի հետ․ դա պատահական չէր: Ամեն անգամ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ից հօգուտ Բաքվի ելույթներ էին լինում, նախագահի ու նրա ամուսնու հաշիվներին Ադրբեջանից գումար էր նստում: Մեհրիբան Ալիևան դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից կոռուպցիոն սկանդալի բռնկման վտանգի պատճառով»: