Friday, 04 10 2024
14:55
Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում
00:00
Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ
23:00
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց մեկնարկային խաղում
15:10
«Ռեալ»-ը և «Բավարիա»-ն պարտվել են. Չեմպիոնների լիգայի այլ արդյունքներ
14:58
Մայամիի «Ինտեր»-ը ժամանակից շուտ հռչակվել է ՄԼՍ-ի չեմպիոն
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը
01:00
Լևանդովսկին կրկնել է Ռոնալդուի ՉԼ-ի ռեկորդը
10:30
«Ինտեր»-ը և «Բարսելոնա»-ն հաղթել են ՉԼ երկրորդ տուրում
Անդրես Ինիեստան կավարտի ֆուտբոլային կարիերան
19:20
Խաչանովը զիջեց Ալկարասին. իսպանացին կիսաեզրափակչում է
12:01
Թուրք երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Պրեմիեր լիգայի առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է
18:30
Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինում
10:50
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Տվենտե»՝ 1:1. Եվրոպայի լիգայի այլ արդյունքներ
09:50
Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
16:15
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Պեկինի մրցաշարում
12:50
Իսրայելը չի հեռացվի միջազգային մրցաշարերից. ՖԻՖԱ
12:18
«Սպորտինգը» օգնել է իր 82-ամյա երկրպագուհուն՝ այրված տունը վերականգնել
11:57
Վինիսիուսը կդառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր. Marca
17:50
Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել Օլիմպիադայի առանձին խաղատախտակներին
ՖԻՖԱ-ի որակավորված ֆուտբոլային գործակալ դառնալու հերթական քննությունը՝ նոյեմբերի 20-ին
15:01
Էլինա Ավանեսյանը կրկին առաջադիմել է համաշխարհային վարկանիշային աղյուսակում
10:43
«Ինտեր»-ը զիջել է «Միլան»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին
13:30
ՖԻԴԵ-ն շախմատի տղամարդկանց հայկական թիմը ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ
11:20
«Բարսելոնա»-ն զիջել է «Մոնակո»-ին. ՉԼ այլ արդյունքներ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
12:27
Հռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում
10:50
«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման. ՉԼ այլ արդյունքներ
15:37
Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը. Արթուր Սողոմոնյան

Բերեզովսկին ապացուցեց ամենակարևորը․ Մեր պատասխանն ագրեսիային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընդհատեց անհաջող ելութների շարքը, Պրիշտինայում ոչ-ոքի 2։2 խաղալով Կոսովոյի հետ։ Մերոնք մոտ էին հաղթանակին, սակայն մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը։ Թեև հանդիպումն ընկերական էր, այնուամենայնիվ Կոսովոյի ընտրանին ցուցադրեց կոշտ ինչ-որ տեղ նաև ագրեսիվ ֆուտբոլ։ Հանդիպման գլխավոր մրցավարը ցույց տվեց 8 դեղին քարտ, որոնցից 5-ը Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստներին։ Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը ցույց տվեց լավ ֆուտբոլ և արժանի էր հաղթանակի, բայց․․․։ Դրական խաղի համար պետք է շնորհակալություն հայտնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկուն, որն օրերի ընթացքում ըստ էության կատարել է մեծ ծավալի աշխատանք։ Չհրավիրելով բազմաթիվ առաջատար ֆուտբոլիստների Բերեզովսկուն հաջողվել էր պատրաստել խաղային նախագիծը։ Կոսովոյի կոշտ ֆուտբոլին մեր մարզիչը պատասխանեց գրագետ և բալասնավորված խաղով։ Ելույթ ունենալով մրցակցի հարկի տակ մեր ֆուտբոլիստները տևական ժամանակ վերահսկում էին գնդակը։ Դժվար է հիշել վերջին անգամ երբ էր Հայաստանի հավաքականը ֆուտբոլային լեզվով ասած գնդակ պահում միևնույն ժամանակ գործի դնելով տակտիկական լուծումներ։ Վստահաբար կարող ենք ասել, որ մեկնարկային կազմն ընտրված էր անթերի։

Փորձառու ֆուտբոլիստների կողքին երիտասարդ խաղացողները անկաշկանդ և արդյունավետ էին գործում։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է Վահան Բիչախչյանին և Ժիրայր Շաղոյանին, որոնք իրենց վրա վերցնելով խաղը առջևի գծին սրություն էին հաղորդում։ Պաշտպանության կենտրոնում թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կողքին վատ չտպավորություն չթողեց Ստյոպա Մկրտչյանը, իսկ եզրերում իրենց բարձրության վրա էին Հակոբ Հակոբյանն ու Կամո Հովհաննիսյանը։ Մեծ ծավալի աշխատանք կատարեցին Արտակ Դաշյանն ու Հովհաննես Հարությունյանը։ Եվ որ ամենակարևորն է, կար հստակ համագործակցություն խաղային բոլոր օղակների միջև։ Անդրադառնքն նաև փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներին։ Առջևի գծում Էդգար Բաբայանին փոխարինած Նարեկ Գրիգորյանի խաղն ակնհայտորեն չստացվեց։ Այս ֆուտբոլիստը դեռևս պատրաստ չէ խաղալու ազգային թիմում։ Փոխարենը աչքի ընկավ Արթուր Սերոբյանը, որը փոխարինման դուրս գալուց 5 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Նոյեմբերի 19-ին կայանալիք Ալբանիայի դեմ խաղում կարծում ենք՝ կարելի է ավելի շատ խաղաժամանակ տրամադրել Պետրոս Ավետիսյանին։

Արձանագրենք, որ կիսապաշտպանական օղակում կա մեծ մրցակցություն։ Չմոռանանք, որ այս պահին ազգային թիմում չեն Էդուարդ Սպերցյանը, Խորեն Բայրամյանը, Տիգրան Բարսեղյանը, Լուկաս Սելարայանը։ Թռիչքների հետ կապված խնդիրների պատճառով երեկվա հանդիպումը բաց թողեց Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը։ Խնդրահարույց է պաշտպանությունն ու մասնավորապես հարձակման գիծը։ Այսօր տեսադաշտում չկա նոմինալ կենտրոնական հարձակվող։ Սա ակամայից ի հայտ է բերում տակտիկական բարդություններ։ Մասնավորապես, ոչ բոլոր մրցակիցների դեմ խաղում է հնարավոր լրացնելու այս բացը։ Նման խնդրի առաջ էր կանգնած նաև Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Ինչևէ, երկու օր անց Բերեզովսկու գլխավորությամբ մեր ազգային թիմն այս տարվա վերջին հանդիպումը կանցկացնի Տիրանայում հյուրընկալվելով Ալբանիային։

Ակնկալում ենք, որ այս մրցավեճում մեր հավաքականը կցուցադրի ավելի լավ ֆուտբոլ։ Կոսովոյի դեմ Ռոման Բերեզովսկուն հաջողվեց ապացուցել ամենակարևորը․ համոզվեցինք, որ նույնիսկ ոչ մարտական կազմով մեր հավաքականը կարող է խաղալ ֆուտբոլ, գրագետ ֆուտբոլ։ Նույնիսկ ոչ մարտական կազմով, տակտիկական լուծումների և թիմային խաղի միջոցով կարելի է պայքարել։ Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է։ Ալբանիայի դեմ խաղից հետո կամփոփենք Ռոման Բերեզովսկու կատարած աշխատանքը, մանրամասն խոսելով ազգային թիմի հեռանկարի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում