Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում Պրիշտինայում ոչ-ոքի 2։2 խաղաց Կոսովոյի հետ։ Մեր հավաքականի կազմում աչքի ընկան Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը։ Դաշտի տերերը մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին խուսափեցին պարտությունից․ գնդակը Հայաստանի հավաքականի դարպասում հայտնվեց անդրադարձից հետո։
3 օր անց մեր հավաքականը Տիրանայում այս տարվա վերջին հանդիպումը կանցկացնի, մրցելով Ալբանիայի հետ։