Քաղաքացին նոյեմբերի 6-ին, ժամը 11։06-ին դիմել է Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46 ա հասցեի մոտակայքում գտնվող աղբամանում նռնակ է հայտնաբերվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ աղբամանում հայտնաբերվածը F1 տեսակի նռնակ է՝ առանց պայթուցիչի։
Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։