Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Ստեփանակերտը պատրաստ է Բաքվի հետ ուղիղ բանակցությունների. Բակո Սահակյան

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հարցազրույց է տվել ռուսական Независимая газета թերթին.

«Ես անկախության տարիներին մեր հանրապետության գլխավոր ձեռքբերումները կդասակարգեի հետևյալ 3 կատեգորիաներում։

1) Դա անկախ պետականության և նրա ինստիտուտների կայացումն է։ Մեզանում կայացել և արդյունավետորեն գործում են իշխանության բոլոր երեք ճյուղերը։ ԼՂՀ-ն ունի մարտունակ բանակ, որը հանդիսանում է ոչ միայն նրա անկախության և անվտանգության գլխավոր երաշխիքը, այլև՝ կայունացնող գործոն տարածաշրջանում: Մեր երկիրն ամուր բռնել է ժողովրդավարական զարգացման ուղին, և ղարաբաղյան անկախ պետության առկայությունը սպառնալիք չի ներկայացնում ոչ մեկի համար ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ աշխարհում։

2) Մենք կարողացանք հաղթահարել Ադրբեջանի սանձազերծած սարսափելի պատերազմի հետևանքները, որը գործնականում ոչնչացրել էր մեր տնտեսությունը։ Այսօր Արցախը դինամիկ զարգացող տնտեսություն և ներքին կայունության բարձր մակարդակ ունեցող պետություն է։

3) Ես կընդգծեի «Հայաստան–Արցախ–Սփյուռք» անքակտելի եռամիությունը, ինչը մեր անկախ պետականության հիմքերից է և ունի կարևորագույն քաղաքական, տնտեսական և հոգեբանական նշանակություն ինչպես Արցախի, այնպես էլ ողջ հայության համար։

Մեր երկիրը դինամիկ զարգանում է, սակայն մեզանում, ինչպես և ցանկացած այլ պետությունում, կան տարբեր բնույթի խնդիրներ ու առաջադրանքներ, որոնց անհրաժեշտ է լուծել։ Բնականաբար, մի առաջադրանքի լուծմանը զուգընթաց ի հայտ է գալիս մեկ այլ խնդիր, և դա անդադար գործընթաց է, որին բախվում են բոլոր պետությունները։ Սակայն ԼՂՀ-ն ունի իր յուրահատկությունը, որը կանխորոշում է երկրի զարգացման առաջնահերթ ուղղությունները։

Տվյալ համատեքստում մեր երկրի առջև ծառացած հիմնական առաջադրանքները ես կտարանջատեի ռազմա-քաղաքականի և սոցիալ-տնտեսականի։ Ռազմա-քաղաքական առաջադրանքների թվում առաջնային են հետևյալ հարցերը. Նախ՝ Ադրբեջանի հետ ռազմավարական հավասարակշռության պահպանումն ու ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս առաջադրանքները փոխկապակցված են, և տարածաշրջանում խաղաղության պահպանումը շատ բանով կախված է հենց Արցախի և Ադրբեջանի միջև ռազմավարական հավասարակշռության արդյունավետությունից։

Միևնույն ժամանակ, մենք հանդիսանում ենք բանակցությունների և երկխոսության ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից և դրա համար անում ենք մեզանից կախված ամեն ինչ։ Մեզ համար կարևորագույն քաղաքական հարց է նաև ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը։ Մենք հասկանում ենք, որ դա հեշտ հարց չէ, և դրան հասնելու համար պահանջվում են ժամանակ ու ջանքեր: Սակայն ԼՂՀ-ի իշխանություններն ու ժողովուրդը լի են վճռականությամբ՝ հետագայում նույնպես պայքարելու հանուն միջազգային հանրության կողմից մեր պետության անկախության ճանաչման։

Մեզ համար կարևորագույն քաղաքական առաջադրանք է համարվում նաև մեր կառավարման համակարգի մշտական կատարելագործումը, ժողովրդավարական բարեփոխումների հետագա խորացումը և քաղաքացիական հասարակության կայացումը, օրենսդրության արդիականացումը և այլն։ Եվ այստեղ հատուկ կարևորություն է ստանում տարբեր երկրների և կազմակերպությունների հետ հարաբերությունների հաստատումը, որոնց փորձն անհրաժեշտ է մեր պետության զարգացման համար։

Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական առաջադրանքներին, ԼՂՀ-ի համար առավել այժմեական են համարվում բնակչության, հատկապես նրա սոցիալապես խոցելի շերտերի կենսամակարդակի բարձրացմանն առնչվող հարցերը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը, տնտեսության այնպիսի ուղղությունների զարգացումը, ինչպիսիք են, օրինակ, էներգետիկան, հանքարդյունաբերությունն ու վերամշակման արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը։ Մենք հատուկ կարևորություն ենք տալիս ներդրումների ներգրավմանը։ Մեզ մոտ ձևավորվել է բարենպաստ ներդրումային միջավայր, հարկային օրենսդրությունը բավականաչափ ազատական է, հատուկ ուշադրություն է հատկացվում ներդրում կատարողների իրավունքների օրենսդրական պաշտպանության ամրագրմանը։

Ինչպես ես արդեն նկատել եմ, միջազգային հանրության կողմից ԼՂՀ–ի ճանաչումը մեր պետության առաջնահերթ խնդիրներից է։ Ըստ էության, մեր անկախության չճանաչման իրավական հիմքեր գոյություն չունեն, և տվյալ հարթությունում մեր փաստարկները կատարյալ են։ Այլ բան է, որ գոյություն ունեն աշխարհաքաղաքական մոտիվներ, տարբեր շահեր և այլն, որոնք որոշակիորեն ձգձգում են մեր ճանաչումը։ Սակայն կարծում եմ, որ աշխարհաքաղաքականությունն ու շահերի բախումն ամեն դեպքում նահանջում են իրավունքի և բարոյականության առջև, ինչի վառ վկայությունը վերջին 3-4 տարիների ընթացքում նախկինում չճանաչված պետությունների ճանաչման գործընթացի՝ որակապես նոր փուլ թևակոխելն է։

Այնուամենայնիվ, մեզ համար մեր անկախության ճանաչման հասնելը չի կանխորոշվում միայն համապատասխան նախադեպերի առկայությամբ։ Մենք ջանքեր ենք գործադրելու միջազգային ճանաչման հասնելու համար՝ անկախ նրանից՝ ճանաչվե՞լ են չճանաչված պետությունները, թե՞ ոչ։ Չէ՞ որ դրա համար գոյություն ունեն բացարձակապես բոլոր հիմնավորումները՝ լինեն դրանք պատմական, իրավական, քաղաքական կամ էլ բարոյական բնույթի։

Բանակցային գործընթացի բոլոր փուլերին ԼՂՀ–ի՝ որպես լիիրավ կողմի մասնակցությունը հակամարտության համապարփակ կարգավորման միակ հնարավորությունն է։ Առանց մեր մասնակցության՝ կարգավորումն իրատեսական չէ։ Դա, ի դեպ, ընդունում են նաև միջազգային միջնորդները, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ստեփանակերտը պատրաստ է Բաքվի հետ ուղիղ բանակցությունների և ցանկացած խնդրի քննարկմանը։ Կարծում եմ, որ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնումը միայն ժամանակի հարց է, և որքան շուտ դա տեղի ունենա, այնքան քիչ ժամանակ կպահանջվի հակամարտության վերջնական կարգավորման համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում