Այս տարվա սեպտեմբերին ոսկերչական արտադրատեսակների արտադրությունն աճել է 67․9%-ով։ Արտադրությունը կազմել է 3 մլրդ 924 մլն դրամ։
Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրերից։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը կազմել է 25 մլրդ 718 մլն դրամ, աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 45.4% է։