Friday, 04 10 2024
Գազամատակարարման պլանային անջատում
Ֆրանսիան ուզում է՝ Հայաստանը դառնա Արևմուտքի անկյունաքարն այս տարածաշրջանում
Իսրայելի՝ Բեյրութին հարվածի թիրախում «Հըզբոլլահ»-ի նոր ղեկավարն է եղել
Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո
Երեկվա «շոուն» Նիկոլ Փաշինյանն էր կազմակերպել․ եթե ինձ մերժեք, տեսեք՝ ով է գալու
Հաջիևը կրկնել է Ալիևի խոսքերը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը նույնիսկ Ռուսաստանում մեծ անակնկալ չեն համարի
Փարսյանի եղբորը ձերբակալել են. «Հրապարակ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
Փաշինյանն ու Մակրոնը գտե՞լ են ճեղքումը
Ձեր հաղթանակները ոգևորիչ են. Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին
00:50
ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրո է հատկացրել Լիբանանին մարդասիրական օգնության համար
Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության հարցեր
Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը
Խորհրդարանում Արսեն Թորոսյանը Ջոշուա Ռասսելի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր
Սարի թաղի բլուրը մաքրվել է աղբից
00:00
Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները
23:52
Իրանը Կատարի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին
Թալին-Լանջիկ հատվածում նախատեսված է կառուցել ավելի քան 7000 խմ գաբիոնային պատ
Ջենիֆեր Բեչըսը Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանն անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը
«Հըզբոլլահ»-ը մեկ օրում 28 ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական բանակի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ
Երթևեկության նոր կարգավորում՝ Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում
23:26
Բորիս Ջոնսոնը պատմել է Նեթանյահուի հետ հանդիպումից հետո գաղտնալսող սարքի հայտնաբերման մասին
Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ուշագրավ հյուր և հանդիպում Երևանում

Տեղեկություն է տարածվել, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին, ով երեկ էլ հանդիպել էր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են ռեգիոնալ և միջազգային օրակարգին առնչվող հարցեր, հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող իրողություններ, այդ թվում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Արժե արձանագրել, որ Հայաստանի վարչապետի և ԱԽ քարտուղարի հյուրը և տեղի ունեցած հանդիպումը բավականին հետաքրքիր են:

Եվ պատճառը լոկ այն չէ, որ տիկին Կալմի-Ռեհյը Շվեյցարայի նախկին նախագահն է: Այդ երկրում նախագահի պաշտոնը ստանձնում են որոշակի ռոտացիոն առանձնահատուկ կարգով: Միշելին Կալմի-Ռեհյը Շվեյցարիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 3, և 2011 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31: Առավել հետաքրքիր է այն, որ Կալմի-Ռեհյը եղել է Շվեյցարիայի արտաքին գործերի երկարամյա նախարար՝ 2003 թվականից մինչև 2011 թվական: Նկատենք, որ դա մի շրջափուլ էր, երբ ծավալվեց նաև հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը և Շվեյցարիան այդ գործընթացում իրականացնում էր միջնորդական առաքելություն: Ընդ որում, Շվեյցարիան որոշակի դերակատարում ուներ ոչ միայն այդ գործընթացում, այլ նաև դրանից առաջ եղած հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ տարաֆորմատ շփումներում:

Այլ կերպ ասած, Հայաստանի վարչապետի ու անվտանգության խորհրդի քարտուղարի  հետ հանդիպում է Շվեյցարիայի նախկին մի պաշտոնյա, որն ունեցել է Հայաստանին առնչվող կարևոր ժամանակաշրջանի կարևոր դերակատարում, ինչը թույլ է տալիս նվազագույնը ուրվագծել նախկին պաշտոնյայի Հայաստան այցի որոշակի մոտիվներ, նաև արձանագրել, որ ներկայումս տեղի ունեցող զարգացումները, քննարկումները այդուհանդերձ էական կապակցվածություն ունեն նախորդ ժամանակաշրջաններում եղած գործընթացների հետ:

Ի դեպ, Շվեյցարիայի նախկին նախագահի և արտգործնախարարի պարագայում հիշարժան է նաև այն, որ Կալմի-Ռեհյը գործունեության հետագծում առավել աղմկոտ դրվագներից է եղել նրա 2008 թվականի այցը Իրան, որտեղ նա պայմանագիր էր ստորագրել Շվեյցարիա իրանական գազի մատակարարման վերաբերյալ, ինչը բողոք էր առաջացրել Շվեյցարիայի ազատական շրջանակներում: Թերևս ուշադրության արժանի հանգամանք է և այն, որ 2014 թվականին նա պարգևատրվել է Ռուսաստանի Բարեկամության շքանշանով՝ ռուս-շվեյցարական հարաբերությունում ներդրման համար:

Իսկ մինչ այդ՝ 2012 թվականին, Միշելին Կալմի-Ռեհյին Հայաստանը պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-շվեյցարական հարաբերության զարգացման ու ամրապնդման գործում մեծ ավանդի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում