Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Անհրաժեշտ է ատելության խոսքի դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն. ՄԻՊ-ի՝ Հանդուրժողականության համաշխարհային օրվա ուղեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Հանդուրժողականության համաշխարհային օր՝ նշելով, որ հանդուրժող, միասնական և անվտանգ հասարակության ստեղծման համար հիմնարար նշանակություն ունի խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունումը, իրավապահ մարմինների, կրթական և առողջապահական հաստատությունների կարողությունների զարգացումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ուղերձում նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ 1996 թվականի դեկտեմբերի 12-ի բանաձևով նոյեմբերի 16-ը հռչակվեց որպես Հանդուրժողականության համաշխարհային օր։

Հանդուրժողական վերաբերմունքի դրսևորումը և յուրաքանչյուր անհատի ինքնության ու առանձնահատկությունների ընդունումը անկյունաքարային նշանակություն ունեն բռնությունից, անհանդուրժողականությունից և խտրականությունից զերծ հասարակության կառուցման հարցում։

Ցավոք, բևեռված և բռնություն հրահրող հանրային խոսքը, սեռի, ռասայի, կրոնական համոզմունքների, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության, հաշմանդամության, առողջության և այլ հիմքերով խտրականությունը, անհանդուրժողականությունն ու անձանց թիրախավորումը շարունակում են կործանարար հետևանքներ առաջացնել ինչպես անհատների, այնպես էլ ամբողջ հասարակության համար։ Անհանդուրժողական վերաբերմունքը հանգեցնում է անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության խաթարմանը, նրանց հիմնարար իրավունքներից զրկմանը. անձանց մերժվում է հանրային ծառայությունների մատուցումը, իսկ ատելության շարժառիթով հանցանքների զոհերն անպաշտպան են մնում՝ իրավապահ համակարգի պատշաճ արձանագանքի բացակայության արդյունքում, իսկ շատ հաճախ էլ կրկնակի զոհայնացվում են հանրության անհանդուրժող վերաբերմունքի պատճառով։

Ուստի, հանդուրժող, միասնական և անվտանգ հասարակության ստեղծման համար հիմնարար նշանակություն ունի խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունումը, իրավապահ մարմինների, կրթական և առողջապահական հաստատությունների կարողությունների զարգացումը։ Միաժամանակ, կարևորում եմ խտրականության և ատելության խոսքի անթույլատրելիության վերաբերյալ իրազեկման արշավների իրականացումը՝ ուղղված ինչպես հասարակության լայն շերտերին, այնպես էլ լրագրողներին, քաղաքական ու հասարակական գործիչներին։ Ծայրահեղ կարևոր է հանդուրժողականության կրթությունը թե’ սովորողների, և թե’ մեծահասակների համար։

Հանդուրժողականության համաշխարհային օրվա առթիվ կոչ եմ անում ՀՀ իրավասու իշխանության մարմիններին՝ գործուն քայլեր ձեռնարկել խտրականության և ատելության խոսքի, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ՝ ներդնելով ու զարգացնելով անհրաժեշտ օրենսդրական և գործնական կառուցակարգերը։

Հանդուրժողականությունը դիմակայուն հասարակության ու ժողովրդավարական պետության գրավականն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում