«Ղազախստանը վարում է ակտիվ արտաքին քաղաքականություն՝ ուղղված ազգային շահերի պաշտպանությանը, խաղաղության, վստահության և համագործակցության արժեքների առաջմղմանը»,-այս մասին Ալմաթիում հանրության հետ հանդիպմանը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Միջազգային հարցերում Ղազախստանը միշտ հավատարիմ կմնա ՄԱԿ-ի համընդհանուր սկզբունքներին»,- նշել է Տոկաևը։
Տոկաևը նաև հավելել է, որ ՄԱԿ-ը բարեփոխումների կարիք ունի՝ ավելի ներառական գլոբալ կառույցի վերածելու առումով, որը հաշվի կառնի բոլոր պետությունների շահերը։