SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Շիրակ Խաչատրյանի կողմից նախաձեռնված քրեական վարությի շրջանակում պարզվել է՝ նոյեմբերի 14-ին Նուբարաշենում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը։
Պարզվել է՝ Nissan Tida-ն վարել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Ավետիք Բաբայանը, Opel-ը վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Միսակ Թաթոյանը, Mercedes-ը վարել է Նուբարաշենի բնակիչ 28-ամյա Մհեր Ափինյանը, իսկ Honda CRV-ն վարել է Նուբարաշենի բնակիչ 40-ամյա Արմեն Բաղդասարյանը։
Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդներից Ա․ Բաբայանն ու Մ․ Թաթոյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդներից Ա․ Բաբայանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նախկին պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի որդին է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։