Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Այսօր՝ Պրիշտինայում․ Կրելով Հայաստանի զինանշանը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Պրիշտինայում այս տարվա նախավերջին հանդիպումը կանցկացնի հյուրընկալվելով Կոսովոյին։ Բուքմեյքերներն առաջիկա մրցավեճում ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ Մասնավորապես, Կոսովոյի հաղթանակի համար սահմանված է 2 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3․28, իսկ Հայաստանի հաղթանակը՝ 3․72 գործակցով։ «Ուրախալի է, որ այս ընկերական խաղերի համար հայտացուցակում ընդգրկվել են երիտասարդ խաղացողներ։ Մեր փորձով ու խորհուրդներով նրանց կողքին ենք և մշտապես կօգնենք։ Սա լավ հնարավորություն է երիտասարդ ֆուտբլիստների համար Հայաստանի հավաքականում ամրապնդվելուը համար: Ուսումնասիրել ենք մրցակցին, և պետք է ասեմ, որ շատ լավ թիմ է: Կոսովոն ևս երիտասարդ կազմով կներկայանա առաջիյա հանդիպմանը: Դժվար խաղ է սպասվում, բայց ընկերական հանդիպումները հիմնականում մարզիչների համար են, որպեսզի փորձարկումներ կատարեն, եզրակացություններ անեն և հաջորդ մրցափուլին պատրաստվեն»,- նախախաղային մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի հավաքականի և Երևանի «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը։

Մեր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու համոզմամբ ազգային թիմի համար գոյություն չունեն ընկերական հանդիպումներ, քանզի ֆուտբոլիստները՝ մարզաշապիկի վրա կրում են պետության զինանշանը։ «Ուսումնասիրել ենք մրցակցին: Կոսովոյի հավաքականը շատ ուժեղ է, ունի լավ խաղացողներ: Տեղյակ եմ, որ Կոսովոյի աստղային խաղացող Վեդատ Մուրիքին չի մասնակցի խաղին: Մենք բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք և լիահույս եմ, որ փորձառու ֆուտբոլիստները կօգնեն նրանց։ Երիտասարդ խաղացողները պետք է վստահություն ձեռք բերեն խաղադաշտում և մասնավորապես ազգային հավաքականում։ Այո, Ազգային հավաքականն ընկերական խաղեր չունի, մեր մարզաշապիկին Հայաստանի զինանշանն է, պետք է հպարտ լինենք դրանով, փորձենք լավ արդյունքի հասնել: Պետք է փորձ ձեռք բերենք այս խաղի շնորհիվ։ Ես հպարտ եմ նաև, որ այս պահին կատարում եմ գլխավոր մարզչի պարտականությունները։ Մարզչական ներկայիս շտաբում փորձառու մասնագետներ են ընդգրկված, և նրանցից յուրաքանչյուրը այս պահին կարող է լինել թիմի գլխավոր մարզիչը»,- նշել է Ռոման Բերեզովսկին։ Կոսովոյի հետ հանդիպմանը չի մասնակցի Հայաստանի հավաքականի նորեկ Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը։ Վերջինս ազգային թիմին պետք է միանար երեկ, սակայն չվերթի խափանման հետևանքով չի կարողացել ժամանակ Պրիշտինա։ Գալոյանը Հայաստանի հավաքականին կմիանա արդեն Տիրանայում։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը նոյեմբերի 19-ին այս տարվա վերջին խաղը կանցկացնի հյուրընկալվելով Ալբանիային։

Ինչևէ, Պրիշտինայում կայանալիք հանդիպումն այո ընկերական է և մեր մարզիչը կփորձարկի երիտասարդ ֆուտբոլիստբերի, բայց․․․։ Պետք չէ մոռանալ, որ Հայաստանի հավաքականը վերջին 5 հանդիպումներում նույնքան պարտություն է կրել։ Սա նշանակում է, որ Կոսովոյի դեմ խաղում դրական արդյունքը այլընտրանք չունի։ Կրելով Հայաստանի զինանշանը նույն երիտասարդ ֆուտբոլիստները պետք է գիտակցեն մեր երկրի համար դժվարի ժամանակաշրջանում նույնիսկ փոքր հաղթանակներն ուղղակի անհրաժեշտ են։ Եթե մտածում ենք Եվրո-2024-ին մասնակցելու մասին, ապա նույնիսկ ոչ հիմնական կազմով պետք է գոնե չպարտվենք Կոսովոյին։ Եթե մտածում ենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտվելու մասին պետք է արդյունք ցույց տանք արդեն այսօր։ 6 անընդմեջ պարտություն կրած հավաքականը ուղղակի չի կարող մի քանի ամսվա ընթացքում պազրել ողնաշարն ու ձեռնոց տենել ասենք Խորվաթիային կամ Թուրքիային։

Ռոման Բերեզվոսկին ունի հնարավորություն մեր երկրի գլխավոր թիմին վերակենդանացնելու։ Երիտասարդ ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականին հաղորդել են թարմ արյուն։ Լիահույս այսօր Պրիշտինայում կտեսնենք այն թիմը, որը հույսեր կարթնացնի երկրպագուների շարքերում։ Կոսովո-Հայաստան հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21։00-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում