Դատարանը երկու ամսով կալանավորել է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 31-ամյա կնոջ ու նրա 8 և 12 տարեկան երեխաների սպանության մեջ կասկածվող երկու անձանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին։ Մյուսի կալանքի հարցը կորոշվի այսօր։ Իրավապահները Պեմզաշենից տարհանել են կասկածյալների ընտանիքներին՝ հնարավոր հաշվեհարդարից խուսափելու համար։ Քննչական կոմիտեն հերքել է, թե գործով երրորդ կասկածյալ կա։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի և «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր Վարուժան Մելքոնյանի հետ: