Խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 15-ին վերադարձել է ԱԺ լիագումար նիստի աշխատանքի, հայտարարելով, թե Ազգային Ժողովը մեծամասնության սեփականությունը չէ: Այդ հայտարարությունը մեղմ ասած տարակուսելի է, քանի որ ամիսներ շարունակ ոչ թե քաղաքական մեծամասնությունն էր փակել ԱԺ մուտքը և նիստերի հնարավորությունը խորհրդարանական ընդդիմության համար, այլ հենց ընդդիմությունն էր հայտարարել բոյկոտի մասին և դուրս եկել փողոց:: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանի և Հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ:
Անտինյանը կարծում է, որ ընդդիմությունը իբրև թե եկել է ԱԺ պրոցեսների վրա ազդելու համար. «Ընդդիմությանը պետք էր դեմքը փրկել, բայց արդեն ուշ է: Ընդդիմությունը հույս ունի, որ թեկուզ ՌԴ-ն միջուկային զենք կկիրառի իրենց մոտ մի բան կստացվի»:
Արտաշես Խալաթյանն էլ իր խոսքում նշեց, որ ընդդիմության գործողությունները ցույց են տալիս, որ իրենց առջև դրված քաղաքական օրակարգը այլևս կենսունակ չէ «Ընդդիմության գործողությունները ՌԴ-ի հայելային արտապատկերն է»: