Tuesday, 23 04 2024
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Վրաստանը «հրաժարվում» է Հայաստանի և Ադրբեջանի միջև «ընտրությունից»

Վրաստանը պատրաստ է խթանել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը, Թբիլիսիում ընդունելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովին հայտարարել է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին: Հասանովի այցը հաջորդում է շաբաթներ առաջ Իլհամ Ալիևի Թբիլիսի կատարած «անսպասելի»՝ չազդարարված այցին, որի ընթացքում, ըստ դիվանագիտական աղբյուրների, Ադրբեջանի նախագահը փորձել էր Վրաստանից ստանալ հավաստիացում, որ ռեգիոնալ հնարավոր լարվածության դեպքում Թբիլիսին կաջակցի, կամ կգործի Ադրբեջանին աջակցության տրամաբանության շրջանակում: Սակայն, դարձյալ ըստ դիվանագիտական աղբյուրների, Ալիևը չի ստացել ցանկալի հավաստիացում: Ըստ ամենայնի, Հասանովի վրացական այցը վկայում է, որ Բաքուն չի հրաժարվում փորձերից և դրա անուղղակի ցուցիչ է նաև այն, որ Վրաստանի վարչապետը Ադրբեջանի պաշտպանության նախարարին վերստին հայտնում է, որ Թբիլիսին դիրքավորվում է հարավկովկասյան երկխոսության, ըստ այդմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ընտրություն» չկատարելու տրամաբանության շրջանակում: Վրաստանի այդ դիրքորոշումը ռեգիոնալ անվտանգության և կայունության կառվարելիության համար անշուշտ ունի էական նշանակություն, հաշվի առնելով թերևս նաև այն, որ արտացոլում է ոչ միայն զուտ վրացական հետաքրքրությունների ու շահերի շրջանակ: Այդ իմաստով Վրաստանի վարրչապետի խոսքն առավել ուշագրավ է դառնում այն ֆոնին, որ հնչում է նրա Շարմ էլ Շեյխ կատարած այցից հետո, որտեղ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցեց Կլիմայի հարցերի ՄԱԿ Վեհաժողովին:

Բանն այն է, որ Վեհաժողովի շրջանակում Եգիպտոսի այդ քաղաքում էին հավաքվել բազմաթիվ առաջնորդներ, ընդհուպ ԱՄՆ նախագահ Բայդենը: Միևնույն ժամանակ, գործնականում դրան զուգահեռ Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլին Եվրոպակում մասնակցեց Ֆրանսիայի նախագահի գլխավորությամբ անցկացված Փարիզի խաղաղության համաժողովին: Այդպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե «ընտրություն» կատարելու, այլ երկխոսությանը նպաստելու հաստատակամության մասին Իրակլի Ղարիբաշվիլիի հավաստիացումը կարևոր է հնչում հենց Թբիլիսիի արտաքին քաղաքական-դիվանագիտական այցերի ֆոնին: Այդ ամենի հանրագումարում էլ արժե նկատել, որ նոյեմբերի 14-ին Թբիլիսիում տեղի է ունեցել հայ-վրացական քաղաքական խորհրդակցություններ՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով: Թբիլիսիի կարևոր հավասարակշռությունն անշուշտ Երևանից պահանջում է շարունակվող աշխատանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում