Դրսում ցուրտ է, ԱԺ-ում ընդդիմության համար կոմֆորտ կլինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության ԱԺ վերադարձին, նշեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
Պատգամավորի խոսքով` դրսում ձախողման դառը պտուղները ընդդիմությանը հերթով, շարքով վերադարձրեց ԱԺ. «Տեսախցիկների առաջ ընդդիմությունը դիրքավորվում է որպես արմատական ընդդիմություն:Ընդդիմությունը այն կարևոր սուբյեկտն է, որը երկխոսության մեջ պետք է մտնի իշխանության հետ: Ընդդիմությունը փորձում է արդարացնել իր վերադարձը ԱԺ»:
Պատգամավորը նաև նշեց` մանր վրեժխնդրությունը, իշխանության հասնելու մարմաջը մեծ հարված է հասցնում պետությանը: