Sunday, 29 01 2023
Իրավիճակը դառնում է ավելի մտահոգիչ. բաց հայտարարություններ ԱՄՆ-ից
12:45
Լոս Անջելեսում անհայտ անձը կրակել է ավտոմեքենայում գտնվող մարդկանց վրա
12:30
Ուղիղ. «Շրջափակում հանուն ապաշրջափակման». ԱԺԲ ակցիան՝ ռուսական ռազմաբազայի մոտ
Այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել. ՊՆ
Ուղիղ. Հայաստանի և Եգիպտոսի նախագահների հայտարարությունը ԶԼՄ-ների համար
11:45
Իրանի վրա հարձակումները վերագրվում են Իսրայելին. AI Arabya
Սա պատմական իրադարձություն է․ ՀՀ-ի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ընթանում է ընդլայնված կազմով հանդիպումը
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Եգիպտոսի նախագահի դիմավորման արարողությունը` ՀՀ նախագահի նստավայրում
10:45
Իրանը անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել
1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակը գլխավորում են  կոռումպացված կազմակերպությունները
10:24
«Meta Platforms» ընկերությունը ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում
2022-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում սահմանային հատումների հաշվեկշիռը դրական է. տարբերությունը կազմում է 28․637
Ղազախստանը հայտարարել է Իրանին մոտ 250 մլն դոլարի 75 անուն ապրանք մատակարարելու պատրաստակամության մասին
Պարտադիր բժշկական ապահովագրությունը պետք է իրականացվի մեկ պետական ապահովագրական հիմնադրամի միջոցով
09:45
ՄԱԿ-ը ուկրաինացի փախստականների նոր ալիք է կանխատեսում
09:30
Ավստրալիան կարող է արգելել Քայնե Ուեսթի մուտքը երկիր
09:15
Ճապոնիայում դեմոգրաֆիական ճգնաժամ է
Վաշինգտոնի պատասխանը Մոսկվային՝ հրադադարի կնքման կոնտեքստում
Զառիթափ գյուղում «VAZ-2121»-ն արգելափակվել է ցեխակույտում.դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն
Աշտարակի խճուղում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
ՀՀ ՆԳ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ապագա անելիքներին վերաբերող հարցեր
Առողջապահության փոխնախարարն այցելել է Ինֆեկցիոն հիվանդանոցի Զինվորական բաժանմունք
Հայրենիքի ու պետության անվտանգության գլխավոր երաշխիքը միշտ եղել է սեփական ուժեղ բանակը. Բեգլարյան
Միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը հանդիպել է Ալիևին
Երկրաշարժ Իրանում, այն զգացվել է նաև Հայաստանում
Հայտնի է Եգիպտոսի նախագահի օրակարգը Հայաստան կատարած այցի ընթացքում
Մոսկվայի ամենահետևողական աջակիցը Բաքուն է. ՌԴ-ն և Ադրբեջանը խաղում են նույն կողմում
Ճանապարհներին առկա է մերկասառույց, մառախուղ, մի շատք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Կիպրոսի հիմնախնդիրները համընկնում են Հայաստանի հետ, կիպրահայերի ցավը Կիպրոսի ցավն է

ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է համահունչ լինի Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու կենսունակությանը. Հայ դատի հանձնախումբ

ԱՄՆ-ի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ պետք է ամրապնդի Հայաստանի և Արցախի անվտանգությունն Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքներից: Այս մասին նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ, որը ներկայացվել է նոյեմբերի 16-ին կայանալիք տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների համար:

«ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պետք է համահունչ լինի Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու կենսունակությանը` տարածաշրջանում առկա գոյաբանական սպառնալիքների պայմաններում: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ պետք է առաջնահերթություն տա այդ երկրի հաշվետվողականությանը անցյալ և շարունակվող հանցագործությունների համար: Կովկասում ԱՄՆ-ի ներկայիս, խորապես թերի քաղաքականությունը ժողովրդավարական Հայաստանին դասախոսություններ է առաջարկում ժողովրդավարության մասին, ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող ռազմական օգնություն է ուղարկում բռնատիրական Ադրբեջանին և բոլորովին օգնություն չի ցուցաբերում վտանգի տակ գտնվող Արցախին: Դա պետք է փոխվի», – նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում, որը ներկայացվել է կառավարական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանի կողմից:

Հայտարարությունն անդրադառնում է հանձնախմբի մի շարք առաջնահերթությունների, այդ թվում՝

Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ 907-րդ հոդվածի սահմանափակումների ամբողջական կիրարկում,

Արցախին 50 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս ուղղակի մարդասիրական օգնության տրամադրում,

պաշտոնական հետաքննություն թուրքական անօդաչու թռչող սարքերի հետ կապված զենքի արտահանման խախտումների շուրջ,

Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հետաքննություն՝ ներառյալ արգելված զինամթերքի օգտագործումը, օտարերկրյա վարձկանների հավաքագրումը, մշակութային և կրոնական հուշարձանների պղծումները, ինչպես նաև՝ հայ ռազմագերիների անօրինական պահումը, նրանց նկատմամբ բռնությունը և նրանց սպանությունը և այլն:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումները տեղի կունենան չորեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին: Բանախոսների շարքում են ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերեն Դոնֆրիդը և ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում