Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Աննա Հակոբյանը Մխչյան գյուղում այցելել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Տարոն Անդրեասյանի տուն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի ընտանիքին: Վարչապետի տիկնոջը դիմավորել են Տարոնի հայրը՝ Հարությունը, և եղբայրը՝ Վահեն:

Տարոնը Անդրեասյանը հայտնի տեսանյութի տղան է, որտեղ նա միայնակ կանգնած է մի քանի տասնյակ ադրբեջանցիների առաջ, որոնք Տարոնին հորդորում էին գերի հանձնվել, խոստանում չվնասել ու երրորդ երկիր փոխանցել: Սակայն Տարոնն այլ որոշում է կայացրել. պարզել է ինքնաձիգը, կրակել մինչև վերջին շունչը ու սպանվել:

Տարոն Անդրեասյանը արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ 26 տարեկան էր: 5 տարուց ավելի ապրել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստան էր վերադարձել հոկտեմբերի 5-ին՝ պատերազմը սկսվելուն պես և շտապել կամավորագրվել՝ հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար։

Տարոնին, իր շտապողականությանը հակառակ, միայն հոկտեմբերի 19-ին է հաջողվել համազգեստ հագնել, 2 օր անց արդեն Արցախում է եղել՝ դասակի հրամանատարի պաշտոնով: Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր:

Աննա Հակոբյանի խնդրանքով Տարոնի հայրը պատմել է որդու հետ ունեցած վերջին հեռախոսազանգի մասին։ Հարությունը տղայի հետ վերջին անգամ հոկտեմբերի 26-ին է խոսել: Տարոնն ասել է, որ շրջափակման մեջ է հայտնվել: Հորն ասած վերջին խոսքերն են եղել, որ ինքը ոչ մի պարագայում գերի չի ընկնի և ինքն իրեն կպայթեցնի։

Հարությունի ունեցած տվյալներով, դեպքերը Քաշունիքում են եղել (Սանասար): Տարոնի հետ ևս մեկ տղա է եղել, սակայն հակառակորդի կրակից թաքնվելու ընթացքում կորցրել են իրար:

Տարոնի վաշտը նահանջել է, բայց նա որոշել է մնալ ու շարունակել իր պայքարը: Հայրը մտածում է, որ տեսանյութը հոկտեմբերի 27-ին է նկարահանված, իրեն հասած տեղեկություններով՝ 4 ադրբեջանցու է սպանել։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Տարոնի ծնողներին, որ կարողացել են նման տղա դաստիարակել, ում գործած սխրանքն անգնահատելի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում