Փաստաբան, հոգեբան, «Մանուսաջյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Լիանա Մանուսաջյանը Պեմզաշենում յատարվածը որակեց սարսափելի ու դատապարտելի. «Ցանկացած արարք ունի սուբյեկտիվ ու օբյեկտիվ կողմ: Որևիցե առողջ մթնոլորտ չի եղել հանցագործություն կատարած անձի մոտ: Մեր հասարակությունը երաշխավորված չէ «պեմզաշեններից»:Պեմզաշենի հանցագործությունը հոգեբանական ասպեկտ էլ է պարունակում, հոգեբանական շեղվածություն է նկատվում»:
Փաստաբանի խոսքով` եթե ուզում ենք հասնել արդարադատության պետք է հավասարաչափ պատիժ սահմանել արարքներին, ոչ թե բռնությանը պատասխանել բռնությունով: