Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2021-ին 933 մլրդ դրամ է կազմել, աճը 2020-ի համեմատությամբ 13% է: 2020-ին 833 մլրդ դրամի ցուցանիշ էր արձանագրվել (2022-ի ցուցանիշները դեռ չկան):
Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ նախարարության նպատակն է 2023-ին այդ ցուցանիշը դարձնել 1.2 տրիլիոն դրամ: