Եթե ՌԴ-ն հայտարարում է Ղարաբաղը դե յուրե Ադրբեջան է, ապա խաղաղապահների տեղաբաշխման հարցը ռուս-ադրբեջանական տիրույթում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
Ըստ Բաղդասարյանի` Փաշինյանի ասածը այն է, որ եթե ՌԴ-ն լավ կատարի իր դերը, ՊԲ-ն կարող է լուծարվել:
Բաղդասարյանը կարծում է, որ Արցախի ապագան կախված է ռուս-թուրքական հարաբերություններից
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում անկախության հռչակագրի վերաբերյալ հայտարարությանը,, Բաղդասարյանը նշեց, որ Փաշինյանը հռչակագրի մի կետը կասկածի տակ դնելով` առաջ է տանում թուրք-ադրբեջանական խոսույթը: