Thursday, 25 04 2024
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Տարօրինակ պայթյուն թուրք-ամերիկյան հարաբերությունում

Թուրքիայի ներքին գործերի նախարարը չափազանց կոշտ է արձագանքել Ստամբուլի կենտրոնում զբոսաշրջային հայտնի վայրերից մեկում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ԱՄՆ ցավակցությանը: Մասնավորապես, Սուլեյման Սոյլուն հայտարարել է, թե հրաժարվում են ընդունել ԱՄՆ ցավակցությունը: «Մենք երբեք չենք դավաճանում, բայց մենք այլևս չենք հանդուրժի դավաճանությունը», հայտարարել է թուրք նախարարը, որը փաստորեն տեղի ունեցած ահաբեկության համար մեղադրանք է հղում Նահանգներին: Իհարկե խոսքն ուղիղ մեղադրանքի մասին չէ, բայց թուրքական կողմը հայտարարում է, թե գիտեն, որ ահաբեկությունը ծրագրել են քրդերը, որոնք գտնվում են Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինում և Քոբանիում:

Անկարան թերևս ակնարկում է, որ ահաբեկչությունը ծրագրվում է մի գոտում, որտեղ կա ամերիկյան ազդեցություն և որտեղ գտնվող քրդերի հետ աշխատում է ԱՄՆ-ը: Ըստ ամենայնի, թուրքերը ակնարկում են, որ Նահանգները չէին կարող չիմանալ ծրագրվող ահաբեկչության մասին, հետևաբար կարող էին տեղեկություն փոխանցել Թուրքիային ու կանխել ահաբեկչությունը: Միացյալ Նահանգները տարածել է ցավակցություն Սպիտակ տան խոսնակի հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ԱՄՆ ահաբեկչության դեմ պայքարի հարցում ուս-ուսի կանգնած է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի կողքին:

Ինչու՞ է Անկարան ահաբեկչությունը բերում թուրք-ամերիկյան սրացման դաշտ: Արդյո՞ք նպատակը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ անդամակցությունը մերժելու «հիմք» ստեղծելն է, թե՞ Սիրիայի հյուսիսային շրջան ներխուժելը, որի ծրագրերը Թուրքիան կազմել էր ամիսներ առաջ սակայն այսպես ասած վերջին պահին առկախեց այն: Ինչպես հայտնի է, Անկարան ձգտում է Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում կազմել այսպես ասած 30 կմ անվտանգության գոտի, բուֆեր և ահաբեկությունը կարող է օգտագործել որպես այդ քայլին գնալու հիմք: Անկարայի այդ մտադրությունը հավանության չէին արժանացրել Սիրիայի հարցում նրա «աստանայական ձևաչափի» գործընկերներ Մոսկվան ու Իրանը: Ընդ որում, ահաբեկչությունն ու դրան հաջորդող քաղաքական համատեքստը թերևս դիտարկման արժանի են նաև այն առումով, որ ծավալվում են ռուս-իրանական աննախադեպ մերձեցման ֆոնին: Այդ իմաստով, կարո՞ղ է թուրք-ամերիկյան հարաբերության սրացման ֆոնը դառնալ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման և փաստացի Ռուսաստանին ու Իրանին որոշակի նոր օրակարգ թելադրելու հիմք: Այլ կերպ ասած, ամերիկա-թուրքական հարաբերության լարվածության «բռնկման» հետևանքով պայթյունն ու բեկորներն այդուհանդերձ գնան բոլորովին այլ ուղղությամբ: Բոլոր դեպքերում, խնդիրն իհարկե բավականին մեծ ուշադրություն է պահանջում նաև Հայաստանից, հաշվի առնելով այն, որ «աստանայական ձևաչափի» սուբյեկտների միջև հարաբերությունների որևէ «անորոշություն» էական մարտահրավերներ է ձևավորում նաև կովկասյան ռեգիոնի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում