Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Ռուսաստանի մարզիչը մերժեց Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը

«Ռոստովի» և Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն այնուամենայնիվ առաջակ ստացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից Հայաստանի ազգային թիմը գլխավորելու։ «Այո, հեռախոսազանգ եղել է Հայաստանից, լսեցի առաջարկը։ Լավ առաջարկ էր։Չհետաքրքրեց, քանի որ ես Ռուսաստանի հավաքականի եւ «Ռոստովի» մարզիչն եմ» Sport-express-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարպինը։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածել, որ ՀՖՖ-ն բանակցել է ռուս մասնագետի հետ և կողմերը մոտ են եղել պայմանագիր կնքելուն։ «Բանակցություններն անցել են դրական նոտայով, բավական հստակ էին, սակայն Կարպինը որոշել է մնալ Ռուսաստանի հավաքականում»,- գրել էր Championat.com-ը։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին Վալերի Կարպինը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ կնքել էր նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Կարպինը 2021 թվականի հուլիսից է գլխավորում Ռուսաստանի հավաքականը։Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը սեպտեմբերի 28-ից թափուր է իսպանացի Խոակին Կապառոսի հեռանալուց հետո։ Հայաստանի ազգային հավաքական գլխավորելը Կարպինի առաջ կբացեր միանգամայն նոր հորիզոն։ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Ռուսաստանի ազգային հավաքականը այս տարվա մարտից զրկված է ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Հավանականությունը մեծ է, որ Ռուսաստանի ազգային թիմը համաշխարհային ֆուտբոլի լուսակցքում կմնա առնվազն 5 տարի։ Այսօր ՖԻՖԱ-ի անդամ երկրների գերակշռող մասը չի ցանկանում նույնիսկ ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ։ Կարպինի գլխավորած թիմի հետ խաղում են թերևս այպիսի հավաքականներ ինչպիսիք են Ղրղզստանը, Ուզբեկստանը․․․։ Կարճ ասած Կարպինը ևս երկու տարի շարունակելու է աշխատել մի թիմում, որը պաշտոնական հանդիպուներ չի անցկացնում։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին Ռուսաստանը չի մասնակցելու։ Այսինքն առաջիկա երկու տարիներին ռուսները լավագույն դեպքում ևս մի քանի ընկերական հանդիպում անցկացնեն ասենք Բելառուսի կամ բռնատիրական այլ երկրների հավաքականների հետ։ Գլխավորելով Հայաստանի ազգային թիմը Վալերի Կարպինը մեծ հաշվով կփրկեր իր կարիերան, բայց․․․։

Ռուս մասնագետի ՀՖՖ-ի առաջարկը մերժելը մեղմ ասած անտրամաբանական է։ Կարպինի որոշումը կարող է ունենալ թերևս մեկ բացատրություն։ Ռուս մասնագետը նոյեմբերի 5-ին պայմանագիրը երկարաձգել է գործադրված ճնշման հետևանքով։ Ավելի վաղ գրել էինք, որ «Առաջին լրատվական»- հավաստի տեղեկության համաձայն Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Ալեքասանդր Դյուկովը, որը նաև «Գազպրոմ»-ի գլխավոր տնօրենն է հրահանգել է ճնշել Ռուսաստանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են հայտնվել Հայաստանի ազգային հավաքականում։ Նման հրահանգ տրվել էր այն բանից հետո, երբ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվելով Հայաստանի ազգային հավաքականում մեծ վերելք ապրեց և այսօր Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից է։ Թերևս ամենաթարմ օրինակ․ Այս տարվա սեպտեմբերին «Արարատ-73»-ի լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թոռը՝ Սամարայի «Կռիլյա Սովետովի» 19-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկո կրտսերը, հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական մասնակցելու Ուկրաինայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներին։ Հայաստանի հավաքականից ստացած հրավերից հետո, Կովալենկոն հրավիրվել էր Ռուսաստանի ազգային թիմ։ Վերջինս սեպտեմբերի 24-ին Բիշքեկում ընկերական հանդիպում էր անցկացրել Ղրղզստանի հետ։

Կովալենկոյի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի ցուցակում հայտնվելը ուղղակի տարամաբանական չէր։ Նախ, Կովալենկոն ոչ մի հանդիպում չէր անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Օբյեկտիվորեն, նրա խաղային որակները դեռևս չեն համապատասխանում Ռուսաստանի գլխավոր թիմին։ Կովալենկոյի տրանսֆերային արժեքն այդ պահին ընդամենը 500 հազար եվրո էր։ Մինչ դեռ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը 140 միլիոն եվրո է։ Այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի ազգային թիմում չկար մեկ միլիոն եվրոյից պակաս տրանսֆերային արժեք ունեցող գեթ մեկ ֆուտբոլիստ։ Իսկ թե ինչու էր Կովալենկոն հրավիրվել Ռուսաստանի ազգային թիմ կարծում ենք պարզ է։ Կարծում ենք պարզ է նաև, թե ինչ տեղի կունենար եթե Վալերի Կարպինը լքեր Ռուսաստանի հավաքականը և գլխավորեր Հայաստանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում