Դալլասում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռների բախման հետևանքով վեց մարդ է զոհվել։
Ավիաշոուն կազմակերպող ընկերության ղեկավար Հենք Քոութսը հայտնել է, որ Boeing B-17 Flying Fortress-ը սովորաբար չորսից հինգ հոգանոց անձնակազմ ունի, իսկ Bell P-63 Kingcobra-ի դեպքում՝ միայն մեկ օդաչու։
«Wings Over Dallas» ավիաշոուն նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձություններին։