Thursday, 28 03 2024
-
23:26
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Գարեգին Բ-ի օրհնությամբ կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում (ք. Արտաշատ) հընթացս Սուրբ Պատարագի կատարվել է քահանայական ձեռնադրություն:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամաբ՝ պատարագիչն է եղել Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում են ստացել Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող հինգ սարկավագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Բագրատ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծել է նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհել նոր հոգևոր անուններ:

Բարեշնորհ Լևոն սարկավագ Հակոբյանը վերակոչվել է Տեր Հարություն քահանա, Արսեն սարկավագ Սարգսյանը՝ Տեր Վահրամ քահանա, Շավարշ սարկավագ Այվազյանը՝ Տեր Նարեկ քահանա, Դավիթ սարկավագ Գիշչյանը՝ Տեր Դավիթ քահանա, Մինաս սարկավագ Կարապետյանը՝ Տեր Աբգար քահանա։ Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունն են փոխանցել ներկաներին:

Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայական ծառայության կարևորությանը և դիմելով նորաօծ հայրերին՝ նշել է. «Դուք կոչված եք գործելու անանձնական կերպով, դուք ապրելու եք ոչ թե ձեր սեփական ուրախությունը, այլ անանձնական ուրախությունը բոլոր նրանց, ովքեր հանձնված կլինեն ձեր խնամքին: Դուք կոչված եք լինելու վշտի մեջ գտնվողին վշտակցել, սգի մեջ գտնվողի հետ սգալ, չլսողին խոսք փոխանցել, մոլոր ճանապարհի մեջ գտնվողին ճշմարիտ ուղին ցույց տալ, սիրտ սրտի ապրել բոլորի հետ ոչ թե որպես օտար, այլ սեփական քո ժողովուրդը լինելու զգացումով և հարատև աղոթքի մեջ լինել ամենքի համար»:

Բագրատ Սրբազանը, անդրադարձ կատարելով հոգևորականի ծառայության դժվարություններին, հորդորել է քահանա հայրերին իրենց կյանքի ճանապարհին հանդիպող փորձության քարերը դարձնել արդարության պտուղներ՝ լցվելով ու առատանալով աստվածային սիրո մեջ:

Իր քարոզում Բագրատ եպիսկոպոսը հայտնել է նաև, որ քահանա հայրերին անվանակոչել է 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների անուններով:

Նույն օրը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում, ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, առաջին անգամ կատարվել է քահանայական ձեռնադրություն։ Քահանայության աստիճանի արժանացել է ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը, ով վերակոչվել է Տեր Վաչագան քահանա:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո նորընծա քահանաները ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում