Wednesday, 24 04 2024
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը

Համահայկական ներուժը Հայաստանի ու Արցախի մարտահրավերների ֆոնին. երևակայության, խոսքի և գործի արանքում

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ընթացող «խայտաբղետ» հասարակական-քաղաքական «դիսկուրսում» պարբերաբար անդրադարձ է կատարվում Հայաստան-փյուռք հարաբերությանը, իսկ հաճախ էլ Հայաստան-Արցախ-Սփյուռք «եռամիասնությանը: Այդ թեմաներն իհարկե պատերազմից հետո չէ, որ հայտնվել են հասարակական-քաղաքական շրջանառության մեջ, եղել են գործնականում միշտ և կազմել Հայաստանում տարիներ շարունակ գերակշռող «ուռա-հայրենասիրական» քաղաքականության անկյունաքարերից: Միաժամանակ հարկ է նկատել, որ դրանք թեմաներ կամ հարցեր են, որոնք ունեն օբյեկտիվ կարևորություն, սակայն ոչ թե ուռա-հայրենասիրական տրամաբանության, այլ գործնական, առարկայական աշխատանքի, գործակցության համատեքստում, որտեղ առանցքային պետք է լինի աշխատանքային ուղղության կոնկրետությունը, առարկայականությունը, արդյունքը, այլ ոչ թե աղմուկը կամ շատ դեպքերում՝ կենացը: Մինչդեռ, օբյեկտիվորեն կարևոր այդ թեմաներն առ այսօր գտնվում են ավելի շուտ քարոզչական և բաժակաճառային տրամաբանության դաշտում, քան առարկայական գործակցված և նպատակային աշխատանքի:

Այն, որ Հայաստանն իր ռեգիոնալ բարդ միջավայրում եղած մարտահրավերների հավաքականությունը կարող է արդյունավետ հաղթահարել առավելապես համահայկական հավաքական ներուժի արդյունավետ կապիտալիզացիայի շնորհիվ, թերևս անկասկած է: Մարտահրավերների թե բնույթը, թե պարզապես մասշտաբը պարզապես բազմակի անգամ գերազանցում են Հայաստանի հնարավորությունը: Ի դեպ, կապիտալիզացիան այս դեպքում պետք չէ դիտարկել զուտ նյութական կամ ֆինանսական չափումով: Խոսքն ընդհանրապես աշխատանքային մեխանիզմների ձևավորման մասին է: Միևնույն ժամանակ, այստեղ հարկավոր է անել մի էական արձանագրում: Չնայած Հայաստանի շուրջ եղած մարտահրավերներին արդյունավետ հակազդման համար Հայաստանին անհրաժեշտ է հայության հավաքական ներուժի առավելագույն արդյունավետ կապիտալիզացիա, այդուհանդերձ դրա առանցքում պետք է լինի պետականության գաղափարի աներկբա առկայությունը և ըստ այդմ աշխատանքը պետք է կառուցվի պետական մարտահրավերների չափումով: Այդ իմաստով էլ, հայաստանյան և նաև արցախյան հանրությունները պետք է թերևս իրենց գիտակցության մեջ աներկբա արձանագրեն մի բան. չնայած համահայկական իսկապես թանկ ու նշանակալից ներուժի և ռեսուրսի առկայությանը, այդուհանդերձ Հայաստանի և Արցախի պետական կենսունակությունն ու դիմադրունակությունը պետք է հաշվարկվի առաբելապես այսպես ասած ներքին ռեսուրսների վրա:

Մնացյալը կարող է լինել թանկ ու կարևոր, անհրաժեշտ, բայց այսպես ասած «հավելագրում»: Հաշվարկը սակայն պետք է կատարվի բացառապես սեփական ռեսուրսի վրա, այն պարզ պատճառով, որ համահայկական ռեսուրսի հանգամանքը չի կարող ամբողջապես գտնվել Հայաստանի և Արցախի կառավարելիության դաշտում, հետևաբար այդուհանդերձ ունի «վարքի» անկանխատեսելիության որոշակի աստիճան, ինչը կարող է իրեն զգացբել տալ ամենավճռական պահերին՝ ինչպես դրական, այնպես էլ հակառակ իմաստով: Այդ ամենով հանդերձ, այդուամենայնիվ, համահայկական հավաքականության առավելագույն կապիտալիզացիայի խնդիրը պետք է լինի հայկական պետականության գործնական նպատակների շարքում, օրակարգում: Այդ համատեքստում հատկանշական է օրերս Երևանում տեղի ունեցած «Համահայկական գագաթնաժողով» միջոցառումը, որի թե կազմակերպումը, թե անցկացումը մի կողմից ի ցույց դրեցին մեծ ու տպավորիչ ներուժը, մյուս կողմից նաև այն բազմաթիվ բարդ խնդիրները, որ կան Հայաստան-Սփյուռք տիրույթում ընդհուպ ներքաղաքական և անգամ ներանձնային երանգներով: Բարդ խնդիրները կամա, թե ակամա ի ցույց դնելու առումով միջոցառումը իհարկե «արդարացրեց» իրեն: Բաց է մնում խնդիրները լուծելու հարցը, որովհետև՝ առարկայական խոսակցության հարթակների կարիք Հայաստանն իհարկե ունի, նաև ունի Հայաստան-Սփյուռք հարաբերությունը, բայց նաև կա իրողություն, որ խոսակցությունը շատ արագ արժեզրկվում է համատարած աղմուկի ֆոնին, եթե նույնքան արագ չի անցնում գործնականացման փուլը: Ըստ այդմ, ո՞րն է լինելու Երևանում ծավալված եռօրյա խոսակցության գործնականացման դրսևորումը և ինչ ժամկետում, ինչ նշանակալի մասշտաբով և բյուրեղացման ինչ աստիճանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում