Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Վերաբնակեցված ռուսները հավելյալ գնաճ են առաջացնում

Հայաստանում գնաճը շարունակում է մնալ բարձր և չհամակարգված «դիրքերում»։ Քաղաքացիներն ադադար բողոքում են, որ գնաճի պատճառով մի կերպ են «ծայրը ծայրին» հասցնում և շատ բաներից իրենց և իրենց ընտանիքի անդամներին զրկում են։ Չնայած առկա մեծաթիվ դժգոհություններին, ոչինչ չի փոխվում։ Սրան էլ իր հերթին գումարվում է նաև դոլար-դրամ տարարժույթի տատանումներն ու աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Սարգսյանն ասաց, որ, օրինակ, ԱՄՆ-ում փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված ծրագրերը՝ միտված են հարկային արտոնությանը, ոչ թե գնաճի կարգավորմանը, քանի որ տնտեսական վատ պայմաններում այդտեսակ բիզնեսները կտուժեն, այսինքն՝ հարկերի նվազեցումն անհավասար պայմաններում, բերելու է՝ տնտեսության մեջ գումարի զանգվածի մեծացման, որն էլ գնաճ է առաջացնելու։ Երբ դիտարկում ենք Հայաստանի օրինակը, տեսնում ենք, որ սա խիստ պայմանավորված է՝ համաշխարհային գնաճով, որն ավելի թեժացավ հետկովիդյան շրջանում և ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Սննդակիր և էներգակիր ընկերությունները հասկանալի պատճառներով գնացին թանկացման և համաշխարհային տնտեսության մեջ հիմնական ապրանքատեսակների գները կտրուկ բարձրացան։

Հայաստանը ներկորղ երկիր է, հետևաբար այդ բարձր գնաճը՝ մեր երկրի վրա ևս անդրադառնալու էր, ընդորում, ավելի մեծ չափով, քանի որ Հայաստանն ունի նաև լոգիստիկ խնդիրներ, որն էլ իր հերթին նոր ծախսեր է ենթադրում։ Պետք է նշել, որ դրամի արժևորման միտումները, ըստ կանխատեսվածի, պետք է զսպեր գնաճը, սակայն քանի որ հաշխարհային շուկայում դոլարային գնանշումները բարձրացել են, չեզոքացվում է դրամի արժևորման դրական ազդեցությունները, որոնք կարող էին լինել, եթե համաշխարհային շուկայում կտրուկ գնաճ չլիներ։ Պարզ է դառնում, որ դոլար-դրամ հարաբերակցությունն այս պարագայում՝ էական դեր չունեցավ գնաճի զսպման համար, սակայն հարկ է նշել, որ չարժևորման դեպքում, գնաճն ավելի բարձր կլիներ, քան կա հիմա ու դա միանշանակ է։ Տնտեսագետի ընդգծմամբ՝ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը՝ ևս գնաճը զսպող գործոն է, և, իհարկե, սա մեծապես ազդում է ներքին պահանջարկի վրա, սակայն Հայաստանում գնաճին նպաստում է  նաև արտաքին պահանջարկը, որն էլ որոշակի խնդիրներ է առաջացնում։ Վերաբնակեցված ռուսները հավելյալ գնաճ են առաջացնում, քանի որ դա իրենից ենթադրում է հավելյալ պահանջարկ մեր տնտեսության համար։ Եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը զսպում է մեր քաղաքացիների և կազմակերպությունների պահանջարկը որոշ չափով, ապա օտար երկրից եկածներն՝ իրենց բերած արտարժույթը փոխանակում են և դրա հաշվին նպաստում գների բարձրացմանը, և, եթե համաշխարհային շուկայում ինչ-որ չափով գնանկում լինի․ դա էական ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա՝ պայմանավորված այս հավելյալ պահանջարկով, հատկապես՝ սննդամթերքի, առաջին անհրաժեշտության պարագաների և անշարժ գույքի շուկայի մասով։

«Գնաճի զսպման քաղաքականությունը հիմնականում Կենտրոնական բանկի կառավարման տիրույթում է։ Կառավարությունն անուղղակիորեն հարկաբյուջետային քաղաքականության միջոցով կարող է խստացնել հենց այդ քաղաքականությունը, որի ազդեցությունն իր հերթին երկար ժամանակ է պահանջում ու կարճ ժամանակում տնտեսությունը դա կարող է զգալ։ Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության կոշտացումը՝ պահանջելով մեկ տարի կամ ավել ժամանակ, դանդաղ գործելով, կարող է արդյունքներ տալ, սակայն այս պարագայում Կառավարությունը պետք է հարկերը բարձրացնի և իր ծախսերը կրճատի, իսկ դա բացասական հետևանքներ կարող է ունենալ՝ հարվածելով առկա տնտեսական աճին։ Պետք է հիշել, որ այդ աճը ժամանակավոր գործոնների ազդեցությամբ է պայմանավորված և հնարավոր է, որ կարճ ժամանակ անց այդ գործոնները չեզոքանան ու տնտեսությունը հայտնվի բավականին ծանր վիճակում, ընդորում, եթե այդ ժամանակ՝ հարկաբյուջետային քաղաքականությունը կոշտացած լինի։ Գների մասով Կառավարության միակ լծակը․ դա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է՝ որպես ինքավար մարմին, որը կարող է գների անհիմն բարձրացումը վերահսկել և թույլ չտալ, որ տարբեր մրցակցային անհամաձայնություններ լինեն։ Այս պահի դրությամբ այլ բան հնարավոր չէ, մնացածը ԿԲ-ի ձեռքերում է»,- նշում է Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում