Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Կառավարությունը բուհերին պետք է թողնի իրենց տեղերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը մինչև նոյեմբերի 30-ը պետք է մշակի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք։ Աշխատանքային խումբը ներկայացնելու է՝ նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություններ։ Նշենք, որ տեղեկանքում ներառվելու է՝ նոր ձևավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

«Ներառվելու են ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման, համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություններ, ինչպես նաև բուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների մասին առաջարկություն»,- նշած է որոշման մեջ։ Ի դեպ,  «սպայական ակադեմիայի» ստեղծման նպատակով մշակվելու է՝ սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ։

Նշենք, որ աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Խմբի կազմում ընդգրկվելու են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու տեղակալը, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, Գիտության կոմիտեի նախագահ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը։

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ նման որոշման կայացումը լավ է և կարող է դրական արդյունքների բերել, սակայն սահմանված ժամկետը, ըստ ամենայնի, սուղ է և բավարար չէ, որպեսզի աշխատանքներն իրականացվեն բավարար չափով։ Պետք է հասկանալ, որ եթե նպատակ կա որևէ լուրջ ծրագիր իրականացնելու, ապա պետք է նաև հասկանալ, որ հնարավոր չէ նման կարճ ժամկետում դա կյանքի կոչել և այն էլ չափորոշիչներին համապատասխան կերպով։ Անհրաժեշտ է քննարկումներ իրականացնել և դրան ավելի շատ ժամանակ տրամադրել, քանի որ միայն այդ պարագայում է հնարավոր, որ հաջողելու գրավականը կմեծանա։

«Հատկանշական է, որ այստեղ պետք է լինի մի պարզ բան, թե ինչ տրամաբանությամբ է այդ միավորումն իրականացվելու և, որ ամենակարևորն է, դա քննարկվի բուհերի հետ։ Ստեղծված աշխատանքային խումբը ոչ թե պետք է կենտրոնան բուհերի թերությունների վրա, այլ փորձի գտնել դրանց խոշորացման օպտիմալ լուծումն ու առաջարկել համապատասխան կառավարման լուծումներ, այսինքն՝ ինչպես անել, որպեսզի խոշորացումը բուհերում բերի կառավարման բարելավմանը, որովհետև խոշորացումը ոչինչ է, եթե կառավարման համակարգի բարելավում չկա ու սա պետք է արվի  բոլոր մակարդակներում՝ սկսած մինչև ռեկտորից և ամբիոնից։ Իսկ ինչ վերաբերում է ակադեմիական քաղաքին, ապա ասեմ, որ այդ մասով մեծ ոգևորություն չունեմ, որովհետև չարժի միտվել այն թեզին, թե եթե բուհը գտնվի քաղաքից դուրս, ապա լավը կլինի․ դա ո՛չ երաշխիք է, ո՛չ էլ ապացուցված է։ Աշխարհում կան բազմաթիվ բուհեր, որոնք լավագույնն են, սակայն գտնվում են քաղաքներում, հետևապես՝ որակը կախված չէ վայրից․ չարժի այդքան մեծ ծախսեր անել։ Երբ նայում ենք ակադեմիական քաղաքի կառուցման նախագծին, տեսնում ենք, որ պետք է տասնյակ հազարավոր ուսանողների համար հանրակացարան կառուցվի, որն իրենց ենթադրում է հսկայական ծախսեր։ Չգիտեմ էլ, թե ինչպես է մեր Կառավարությունն այս քայլին գնում, հատկապես՝ այս իրավիճակում, երբ մեր երկիրը պատերազմական ռիսիկի տակ է գտնվում և ծրագիրն ինքնին դարձնում է անարդյունավետ»,- ընդգծում է Խաչատրյանը։

Ծրագրի բարեհաջող իրականացման դեպքում՝ հաջողելու հավանականությունը մեծանում է, սակայն կարևոր է նաև այն, որ աշխատանքային խումբը կարողանա մարդկանց «համոզել», ոչ թե որևէ քայլ կատարի նրանց կամքին հակառակ։ Պետք է բացատրել ու ներկայացնել հանրությանը՝ առաջ քաշված ծրագիրն ու երևան բերել դրա դրական կողմերն ու սպասվող արդյունքները։ Վերջնարդյունքում, ամենայն հավանականությամբ, բուհերի խոշորացում կլինի, որին կարող է խանգարել միայն բուհական միջավայրի՝ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, ընդվզումը։ Հնարավոր է նաև ընդվզումներ լինեն «ակադեմիական քաղաք»-ի մասով, որը հիմա չկա միայն մեկ պատճառով, մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ ծրագրի իրականացմանը։

«Կառավարությունը կփորձի այն իրականացնել, սակայն ամեն բան մեծապես կախված է երկրում տիրող ընդհանուր իրավիճակից։ Ավելի արդյունավետ կլինի, որ Կառավարությունը բուհ-երին թողնի իրենց տեղերում և փորձեր անի բուհական համակարգն ավելի լավ կառավարելու և ֆինանսավորելու ուղղությամբ,- շեշտեց փորձագետը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում