Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Հերթական անառողջ մրցակցությունը շուկայում․ ինչո՞ւ է լռում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

Վերջին շրջանում մեծ տարածում է գտել  «Yandex Eats Armenia» հավելվածը, որն առաջարկում է մթերքի անվճար առաքում մինչև տուն։ Սա սպառողների և հատկապես՝ տնտեսվարողների շրջանում մեծ դժգոհության տեղիք է տվել։ Այն, ինչպես նշում են մասնագետները, նպաստում է անառողջ մրցակությանը և դրա արմատապես վերցմանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանն ասաց, որ այստեղ իր մեծ «տեղն է գտել» անբարեխիղճ մրցակցությունը, քանի որ իրականացվող գործողությունները լիարժեքորեն դեմփինգային գների կիրառման դասական ձև են, երբ որևէ ընկերություն առաջարկում է որևէ ծառայություն ինքնարժեքից ցածր գնով, որպեսզի շուկայական մասնաբաժին գրավի կամ ավելացնի։ Սա ոչ մրցակցային վարքագիծ է, որը հակասում է Հայաստանում գործող օրենսդրությանը և, որով պետք է զբաղվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, սակայն ոչինչ չի ձեռնարկում։

«Երբ, օրինակ, դիտարկում ենք Յանդեքս տաքսիի ծառայությունը՝ նկատելի է և բնական, որ նրանք անվճար ծառայություն չէին մատուցում, բացի դա, նմանատիպ դրսևորումների առկայության դեպքում՝ դրա ապացուցումը ևս դժվար գործ է։ Մի բան է, երբ Յանդեքսից անվճար առաքում են կատարում և սա դիտարկում են առերևույթ դեփինգային՝ գին գցող, ռազմավարություն, մեկ այլ բան է, երբ որպես տաքսի ծառայություն մտնում ես շուկա ու փորձում ավելի էժան ծառայություններ առաջարկել։ Սրանք հավասարապես երկու տարբեր իրավիճակներ են, որոնց չի միջամտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, երբ պարտավոր է դա անել, իսկ թե ինչու է լռում, պատճառները հայտնի չեն։ Գաղտնիք չէ, որ նախկինում էլ հանձնաժողովն «արժանացել է» բազում դժգոհությունների և դրանք որոշ դեպքերում եղել են արդարացված, քանի որ համապատասխան գործընթացները բավականաչափ օպերատիվ չեն եղել, որքան որ պետք է լինեին։ Ցավոք, մենք գործ ունենք այս ինստիտուտի անկատարության հետ։

Առկա են նաև մեթոդական խնդիրներ․ փակ շուկայի սահմաններ որոշելը, ինքնարժեքի որոշման մեկնաբանումներ տալը և այլն։ Այս ոլորտում կարևոր է նաև ծառայության շուկան, եթե դա, օրինակ, սննդի առաքումն է, ապա դա նրանք անվճար չեն անում, այլ ռեստորաններից են անվճար առաքում կամ կոնկրետ վայրերից և, եթե շուկան դիտարկում ենք, առհասարակ, որպես սննդի առաքում, ապա, այո՛, կարող է լինեն թե՛ վճարովի, թե՛ անվճար բաղադրիչ։ Այստեղ մեկնաբանությունը միանշանակ չէ ու խոսքը համեմատաբար նոր շուկաների ու ուղղությունների մասին է, որտեղ նմանատիպ խնդիրներ կարող են առաջանալ, բայց դա չի նշանակում, որ հանձնաժողովն անելիք չունի կամ պետք է գործի ոչ օպտիմալ, հակառակը՝ այստեղ խիստ անհրաժեշտ է արագ և պրոդուկտիվ արձագանքը»,- ընդծում է Քթոյանը։

Խնդրի մասով պետք է իրականացվեն մի շարք միջոցառումներ, այն է, թե հիմնավորվի և ուսումնասիրվի շուկան, այդ թվում նաև՝ կոնկրետ ընկերության վարքագիծը և դիտարկել այն դրա տեսանկյունից՝ արդյոք կա՞ հակամրցակցային վարքագիծ, թե ոչ և գործող օրենսդրության համաձայն՝ վարչական միջոցառումներ կիրառել, որոնք սահմանված ու կարգավորված են օրենքով։ Տնտեսագետի նշմամբ՝ տնտեսվարողներն այս հարցում ոչինչ անել չեն կարող, քանի «խաղի կանոնները» սահմանում է պետությունը, որով էլ աշխատում են նրանք։ Եթե տնտեսավարողներից մեկը մի փոքր շեղվում է կանոններից․ դա չի նշանակում, որ մյուսներն էլ պետք է կրկնեն։ Մյուս տնտեսվարողները, ի վերջո, հարկեր են վճարում պետությանը, որպեսզի Մրցակցութային պաշտպանության հանձնաժողովը գործի և լիարժեք կատարի իր առջև դրված բոլոր պարտավորությունները։ Տնտեսվարողների պարտականություններից է պետությանը հարկ վճարելն ու պետական ինստիտուտ պահելը, այլ բան անել չեն կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում