Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

«Պապան գալիս է Հայաստան»․ ինչո՞ւ ընդդիմությունը որոշեց վերադառնալ ԱԺ՝ առանց արձանագրելու, որ ձախողել է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտարարել են խորհրդարան վերադառնալու և ԱԺ-ում աշխատանքները շարունակելու մասին։ Միաժամանակ, «Պատիվ ունեմ»-ից հայտնել են, որ իրենք շարունակելու են նաև փողոցային պայքարը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ խորհրդարան վերադառնալու որոշում ունի  Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը։«Հայաստան» դաշինքում ևս վերջնական որոշում ունեն և նոյեմբերի 15-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյային նրանք ևս կմասնակցեն։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ ընդդիմությունը խորհրդարան վերադառնալուց առաջ պետք է ներկայացնի, թե իր այդ  որոշման պատճառաբանությունը որն է․ «Պետք է արձանագրեն՝ հասա՞ն իրենց նպատակին, այդ բոյկոտը տվե՞ց իր արդյունքները, որ հիմա սպիտակ ձիու վրա՝ որպես հաղթող կողմ վերադառնում են, որ սկսեն  հաղթանակի հաջոդ փուլը։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում՝ հենց առաջին նիստի ժամանակ,  իրենք իրենց ընտրողներին հաշվետվություն կտան՝ ինչ արդյունք ունեցավ իրենց բոյկտը, եթե  հաղթանակ է՝  հաղթական, եթե պարտություն է, ուրեմն իրենց քայլն  անարդյունավետ էր, նպատակին չեն հասել։ Թող այդ դեպքում   առնվազն ներողություն խնդրեն կամ հրաժարական ներկայացնեն, որ չի ստացվել, ձախողել են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք այդ որոշումը քաղաքական կյանքում որևէ բան կփոխի, Արշակյանը նշեց․ «Անշուշտ կփոխի, նրանք պետք է քաղաքականություն մտնեն, քաղաքական, տնտեսական, խաղաղության և պատերազմի ծրագրեր ներկայացնեն՝ մասնակցեն քաղաքական կյանքին արդեն Ազգային ժողովի հարթակում։ Իհարկե Ազգային ժողովի պատգամավորն  իրավունք ունի փողոցային երթ ու հանրահավաք կազմակերպել, դա նույնպես քաղաքական աշխատանք է, բայց դա ավելի շատ Ազգային ժողովից դուրս մնացած ուժերի հարթակն է։ Իրենց տեղն Ազգային ժողովն է՝ թող այնտեղ աշխատեն։ Դրա համար մենք նրանց վճարում ենք, թանկարժեք պայմաններ ենք ստեղծել, այդ ամենը՝  հարկատուների հաշվին, թող աշխատեն։ Թող ասեն, թե ինչ կարծիք ունեն, օրինակ, Սոչիի հանդիպման մասին, ինչ կարծիք ունեն սանկցիաների մասին, որ սահմանվել են մեր ստրատեգիական դաշնակցի դեմ, թող ասեն, թե  ինչ կարծիք ունեն ՀԱՊԿ-ում տիրող մթնոլորտի մասին։ Ես  չասեմ՝ թշնամական, թող իրենք ասեն։ Ինչ կարծիք ունեն մեր թշնամու բերեկամների  մասին, աջակցու՞մ են նրանց»։

Մեր զրուցակիցը, սակայն, առաջնային է համարում հետևյալ հարցի պարզաբանումը․ «Իրենց նպատակին հասա՞ն, թե՞ ոչ։ Իրենց նպատակը ո՞րն էր՝ հայտարարություններ անելը, թե «կապիտուլյացիան»  կասեցնելը, խաղաղության կամ հաշտության քաղաքականությանը, Շուշին հետ վերցնելը։ Ի՞նչն էր իրենց նպատակը, հասե՞լ են իրենց նպատակին, թե՞ ոչ։ Դուք ինչ-որ հայտարարել եք՝ կասեցրեցի՞ք, չեղյալ համարվե՞ց նոյեմբերի 9-ի եռակողմ հուշագիրը՝ Վլադիմիր Պուտինի հեղինակած հրադադարի փաստաթուղթը չեղյալ համարվե՞ց, Պուտինը հրաժարվե՞ց իր հեղինակած փաստաթղթից, Վալդիմիր Պուտինն իրենցից ներողություն խնդրե՞ց։  Պուտինն ասա՞ց, որ այսուհետ  ենթարկվում  է  այդ «գերհզոր» խմբին ու գալու է ստորագրի այդ նոր՝  հաղթական  փաստաթուղթը՞։ Եթե ոչ, ապա թող արձանագրեն, որ ձախողել են, լավ չեն գնահատել իրենց  հնարավորությունները, «պռոգուլ են» տվել»»,-եզրափակեց Արշակյանը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ վերադառնալու որոշմանն ասաց․ «Ռևանշիստները Պուտինի գալուց կարող են դավադրություն անել հենց խորհրդարանում աշխատանքի ժամանակ, չէ՞ որ պապան գալիս է։Իրենք իհարկե ձախողել են, բայց դա երբեք չեն արձանագրի, դա արձանագրողը մենք պետք է լինենք։ Իրենք պարզապես օտարերկրյա գործակալներ են, որ աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ՝ անորոշ ապագայում ու ոչ մաքուր անցյալով»։

Քաղաքագետը նաև համարում է, որ նրանց՝ խորհրդարան վերադառնալուց հայաստանյան քաղաքական դաշտում էական ոչինչ չի փոխվի, և կեղծ են այն մեկնաբանությունները, թե իշխանությունն այդկերպ լեգիտիմություն է ստանում․ «Հայաստանը չունի նման խնդիր, ուզում են լինեն, ուզում են՝ չլինեն։ Իշխանությունն ունի մեծամասնություն և պետք է բացառապես զգոն լինի։ Իսկ ահա ժողովորդը պետք է մերժի Պուտլերի մուտքը Հայաստան, նա Հայաստանի լիկվիդացիայի քաղաքականություն է վարում՝ սպասարկելով  Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Շիրինյանը  նաև նշեց՝ ենթադրում է, որ ընդդիմությանը խորհրդարան վերադառնալ հրամայել է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում