Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 12-ին ժամը 13:50-ին ահազանգ է ստացվել, որ Լիճք-Գավառ ավտոճանապարհին բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են «VAZ-21015» (վարորդ՝ Ս. Հ.) և «Audi Q5» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1952 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Audi Q5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ս. Հ.-ն (ծնված 1997 թ.) և Թ. Հ.-ն (ծնված 1976 թ.) տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Audi Q5» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել ուղևոր Զ. Ա.-ին (ծնված 1930 թ.), ով ևս հոսպիտալացվել է Մարտունի քաղաքի ԲԿ. առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները փակել են «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: