Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Շմոլ գազի թունավորման դեպքերը բացառելու լավագույն պաշտպանությունը թունավորումը կանխելն է

Արցախի ՆԳ նախարարությունը՝ հաշվի առնելով նախորդ տարիների վերլուծության արդյունքները, գազով բնակարանները ջեռուցող և կամ ջրատաքացուցիչ սարքեր օգտագործող քաղաքացիներին հորդորում և իրազեկում է.

«Շմոլ գազի թունավորման դեպքերը նվազագույնի հասցնելու և կամ իսպառ բացառելու լավագույն պաշտպանությունը՝ թունավորումը կանխելն է։ Շմոլ գազը չունի համ, գույն և հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ, մարդն այն շնչում է ու շնչահեղձ լինում։ CO գազից թունավորվելու առաջին ախտանիշներն են գլխացավը, հոգնածությունը, հևոցը, չոր հազը, սրտխառնոցը։ Ավելի լուրջ ախտանիշներն են հավասարակշռության, տեսողության և գիտակցության կորուստը կամ հիշողության խանգարումը։

Ընդ որում, այդ ամենը կարող է տևել ընդամենը 2 ժամ։ Շմոլ գազով թունավորման դեմ չկա հակաթույն, առաջին օգնությունը տուժածին մեծ քանակությամբ թթվածին տալն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։ Մինչև բժիշկների գալը պետք է հանել տուժածի նեղ հագուստները, նրան դուրս բերել մաքուր օդի, որից հետո ծածկել վերմակով կամ տաք հագուստով, քանի որ ածխածնի մոնօքսիդի թունավորման դեպքում խախտվում է ջերմակարգավորումը և հնարավոր է գերսառեցում առաջանա։

Բոլոր այս միջոցները, ցավոք, կօգնեն միայն թույլ թունավորման դեպքում: Ածխածնի մոնօքսիդը շատ ուժեղ թույն է, և ուժեղ թունավորման դեպքում անգամ բժշկությունն է անզոր: Դրա համար խորհուրդ է տրվում տունը տաքացնելու համար գազի վառարան չօգտագործել, պարբերաբար ստուգել գազի սարքերի աշխատանքն ու ջեռուցման սարքավորումները, պարբերաբար օդափոխել սենյակը։ Անհրաժեշտ է հոգալ նաև ծխնելույզի մաքրության, սենյակների օդափոխության մասին։ Չի կարելի փակել տարածքի բոլոր օդափոխության համակարգերը:

Ավտոտնակում ևս չի կարելի աշխատել ավտոմեքենայի միացրած շարժիչի ու փակ դռան պայմաններում։ Սեփական անվտանգության համար անհրաժեշտ է բնակարանը կամ ավտոտնակն ապահովել անվտանգության սարքերով, որոնք ազդանշան կարձակեն գազի ու շմոլ գազի արտահոսքի դեպքում: Մեր պատասխանատվությամբ ու հետևողականությամբ խուսափենք ողբերգական դեպքերից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում