Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Գյումրիում Բալասանյան դաշինք»-ի և ՔՊ-ի միջև ինչ-որ պրոցեսներ են ընթանում

Մեկ տարի առաջ Գյումրիում «Բալասանյան դաշինք» սոցիալիստական կուսակցության և ՔՊ-ի միջև համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով կողմերը պարտավորվեցին իրականացնել համաձայնեցված կադրային քաղաքականություն` այդպիսով ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար։ Այսօր, սակայն, Գյումրու ավագանու նիստում երկու կարևոր հարցերի քվեարկության ժամանակ Բալասանյան դաշինք-ՔՊ կոալիցիան իրար հակառակ քվեարկեցին:

Այս առնչությամբ «Ասպարեզ» լրագրողների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դրանք սկզբունքային հարցեր էին. Խոսքն ապօրինի կառույցների օրինականացման մասին էր, որին կողմ էր «Բալասանյան դաշինքը», իսկ ՔՊ-ն դեմ էր, այդ հարցը չանցավ, մյուսը վաճառքի դրվող հողերի մասին էր:

«Բավականին ծավալուն քննարկում եղավ: Պնդում էին, որ սովորաբար հաջորդիվ, որ դնում ենք աճուրդի, ավելի էժան ենք դնում, հետո վերավաճառում են թանկ: Հակաճառություն եղավ, որ դե մարդու սեփականությունն է, ինքն էլ հետո վաճառում է, իսկ հաջորդին չեն ուզում գալ, մասնակցել նրանք, որոնք ուզում են գնել նույնիսկ թանկ գնով: Այդ երկու հարցի քննարկման ժամանակ հակադիր կարծիքներ եղան, թեթև վիճաբանություն եղավ: Մտածեցի, որ ինչ-որ պրոցեսներ են ընթանում, բայց դեռ պարզ չէ: Այսօր հաղորդման եմ հրավիրել, տեսնեմ ովքեր կգան տարբեր խմբակցություններից»,-ասաց նա:

Հարցին, թե մինչև հիմա այդ երկու խմբակցությունները սինխրոն աշխատում էի՞ն, Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Սինխրոն, բայց ոչ արդյունավետ: Օրինակ, եթե 5-ամյա զարգացման ծրագիրը բացեն նայեն, թե ինչ են նախատեսել 2022-ի համար, կտեսնեն բաներ, որոնք դեռ չեն արվել, իսկ տարին վերջանում է:

Քաղաքի կառավարումը, իմ կարծիքով, ավելի արդյունավետ կարող էր լինել, բազմաթիվ խնդիրներ շարունակել են մնալ: Քննարկումներ են եղել, խորհուրդ են հարցրել, ես իմ հասկացածի չափով առաջարկություններ եմ արել, առաջարկություններ եմ տարել տեղական տուրքերի ու վճարների փոփոխման մասին 5-ամյա զարգացման ծրագրի նախագծի քննարկման ժամանակ: Մանրամասն գրել, ուղարկել եմ, դրանցից չնչին մաս են վերցրել: Նույնիսկ այն, ինչը գրվել է 5-ամյա զարգացման ծրագրի մեջ, շատ վատ ու անարդյունավետ է իրականացվել: Օրինակ, այս տարի երկու թանգարան պետք է բացվեր այդ ծրագրով, որը չի արվել»,-ասաց նա:

Բարսեղյանն անդրադարձավ նաև անարդյունավետ ծախսերին. «Օրինակ, պահակները վաղուց կարող էին փոխարինված լինել տեխնիկական միջոցներով և անհամեմատ էժան կնստեր ՀՈԱԿ-ների պահպանության ծախսը: Դա վերաբերելի է ոչ միայն Գյումրիին, Հայաստանի բոլոր քաղաքներում այդ անարդյունավետ ծախսերի կամ անարդյունավետ կառավարման խնդիրը վաղուց կա ու չի լուծվում: Գումարած, աղքատ են համայնքները, պետությունն էլ խտրականություն է կիրառում մայրաքաղաքի համեմատ»:

Նրա խոսքով՝ այսօր բաշխումը խտրական է և Երևանում մեկ շնչին ընկնող համայնքային բյուջեն 2-3 անգամ գերազանցում է այլ համայնքներում միջին ընկնող համայնքային բյուջեին: «Դա մեծ հնարավորություններ է տալիս Երևան համայնքին այդ ծառայությունների մի մասն ունենալ անվճար: Ասենք, Երևանում մանկապարտեզները անվճար են: Ոչ մեկի մտքով չի անցնում դիմել խորհրդարանին, համահարթեցման բանաձևը փոխել տալ, որ Հայաստանի բոլոր մանկապարտեզահասակ երեխաները հավասար պայմաններով հաճախեն մանկապարտեզ: Բոլոր երեխաներն ունենան մանկապարտեզի հնարավորություն: Մեն համայնքների մեծ մասում երեխաները հասանելի մանկապարտեզ չունեն: Եթե անգամ ծնողը փող էլ ունենա վճարելու, այդ երեխայի հասանելիության շառավղում մանկապարտեզ չկա, էլ ուր մնաց անվճար լինի: Սրանք հարցեր են, որոնք ազդում են ժողովրդագրության վրա, համաչափ զարգացման վրա»:

Նախորդը մասնակի բացահայտվեց, բայց ամբողջությամբ չի բացահայտված Ավետիսյանների սպանությունը: Քանի դեռ մոտիվը չի բացահայտված, ես և շատ-շատերը համարում ենք, որ չի բացահայտված ամբողջությամբ:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում