Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Սփյուռքը գործոն չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերի գլխավոր խբագիր Արա Գոչունյանը:
Նրա խոսքով` Թուրքիայի հետ գործընթացում Հայաստանը որևէ ձևով Սփյուռքին զսպելու կարիք չունի, առաջնորդվում է սեփական շահերով. «Սփյուռքի ներուժը ճակատագրական պահերին Հայաստանի համար որևէ օգուտ չունի: Երբ Անկարա-Երևան բանակցային երկխոսության մեջ առաջ է քաշվում Սփյուռքի գործոնը, նշանակում է կա քաղաքական չկամություն»: