Monday, 05 12 2022
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:39
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին
Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան
23:00
Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը
Նախատոնական Հանրապետության հրապարակը
22:45
Amazon-ը «ամպային» ստորաբաժանման հաստիքակազմը կավելացնի 2023 թվականին
22:30
Մասկը կարծում Է, որ Twitter-ը մարտ Է մղում հանուն քաղաքակրթության ապագայի

Հունգարիայի հետ մեր հարաբերությունների վերականգնման համար քաղաքական որոշում է պետք՝ առանց պաշտոնական ներողություն ակնկալելու  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքականության հետազոտական կենտրոնի» փոխնախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

 -Պարոն Գրիգորյան, ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն օրերս  հայտարարել է, որ Հայաստան-Հունգարիա  դիվանագիտական հարաբերության վերականգնման հետ կապված կա զգուշավոր լավատեսություն։ Նա նշել է, որ նկատվում են հարաբերությունների վերականգնմանը նպաստող շարժեր: 2012 թվականից ի վեր խզված հարաբերությունները վերականգնելը ինչքանո՞վ է հնարավոր, ի՞նչ նախադրյալներ կան և կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը։

-Նախորդ տարեվերջին ունեցել էինք առիթ՝ Հունգարիայի կատարած որոշ խորհրդանշական քայլերին անդրադառնալու․ անցած ամիսների ընթացքում էլ դարձյալ եղել են որոշ շփումներ՝ այդ թվում Հայ կաթողիկե եկեղեցու միջոցով։ Տեխնիկապես հարաբերությունների վերականգնումը հնարավոր է, և զուտ գործընթացի առումով բարդ չէ․ քանի որ սառեցումը Հայաստանի կողմից կատարված միակողմանի քայլ էր՝ հայտնի իրադարձությունների կապակցությամբ։ Հարաբերությունների վերականգնման համար քաղաքական որոշում է պահանջվում՝ դա անելու առանց Հունգարիայի կողմից պաշտոնական ներողություն ակնկալելու։ Անհրաժեշտության առումով՝ ընդհանուր առմամբ այո, սակայն հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ՝ մասնավորապես Հունգարիայի իշխանական համակարգի բնույթը, գուցե նաև Ռուսաստանի ու Թուրքիայի հետ հատկապես ջերմ հարաբերությունները և ԵՄ-ի ներսում նրանց ու Ադրբեջանի օգտին գործողություններ ծավալելու կարողությունները։

-Միջազգային մամուլում եղան տեղեկություններ, ըստ որոնց, Սաֆարովի արտահանձնման գործարքը Ադրբեջանի համար «արժեցել» է 3 միլիարդ դոլար, իսկ գործարքի միջնորդ եղել է ադրբեջանական ծագումով ռուսաստանցի միլիարդատեր, Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռահիմովը: Կարո՞ղ էր ռուսաստանցի միլիարդատերը ներգրավված լինել այդպիսի գործարքում առանց ՌԴ բարձրագույն ղեկավարության իմացության։

-Համենայնդեպս, ռուսաստանցի միլիարդատերերի կուրատորները՝ հատուկ ծառայություններից, հանրային կամ միջազգային մակարդակներում նրանց գործունեության մասին հաստատ տեղյակ են լինում և առնվազն պետք է դեմ չլինեն։ Ի դեպ, մի փոքր շեղվելով Հունգարիայի թեմայից՝ նույնը վերաբերվում է էթնիկ հայ միլիարդատերերին ու «բարեգործներին»՝ առանց բացառության։

-Հայաստանը սառեցնելով Հունգարիայի հետ հարաբերությունը, գործնականում  լուծե՞լ է որևէ խնդիր։ Աշխարհաքաղաքական շարժերում ամենևին ոչ երկրորդական դիրքում և դերում գտնվող Բուդապեշտի հետ աշխատանքի հնարավորությունից զրկվելով ի՞նչ ստացանք։

-Գործնականում՝ ոչ։ Որոշ չափով դեր է խաղացել նաև նախկին վարչակարգի Հունգարիայի հետ աշխատելու առումով ուշադրության և հմտությունների պակասը։ Նախկինում առիթ էր եղել նշելու, որ Ադրբեջանի կողմից հենց 2004 թ. Հունգարիայում դեսպանատան բացմանը և բազմաթիվ մեթոդներով տարվող լոբբիստական աշխատանքին հակադրվող որևէ աշխատանք, ըստ էության, չէր տարվում՝ չնայած խնդրից տեղյակ մարդկանց կողմից զգուշացումներին։ Այժմ, թերևս, կարելի է լրացուցիչ որոշ փակագծեր բացել․ անգամ ուշացումով՝ 2011 թ․ Հունգարիայում դեսպանատուն բացելու մասին որոշումը հիմնվել էր հունգարացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ լավ անձնական հարաբերությունների և տվյալ պաշտոնյայի հեղինակության և հայանպաստ տրամադրությունների օգտագործման ենթադրյալ հնարավորության վրա․ սակայն հաշվի չէր առնվել, որ տվյալ պաշտոնյայի դիրքը զուտ արարողակարգային է՝ առանց լուրջ ապարատային կշռի, բյուրոկրատական լծակների և որոշումների ընդունման գործընթացի վրա ազդեցության։ Ի վերջո, այդ պաշտոնյան էլ էր պոստֆակտում տեղեկացել Սաֆարովի արտահանձնման մասին՝ չնայած զբաղեցրած բարձր դիրքին։

-2020 թվականի պատերազմն ի՞նչ ցույց տվեց, Հունգարիայի կողմից կա՞ր ընդգծված պրոադրբեջանական մոտեցում, կարո՞ղ ենք հիմա ակնկալել խնդրի նկատմամբ մոտեցման փոփոխություն։

-Հունգարիան հետևողականորեն հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, և մոտեցման փոփոխություն չպիտի ակնկալվի՝ չնայած հարևան երկրներում հունգարական փոքրամասնության ներկայացուցիչներին քաղաքացիություն շնորհելուն, որոշ դեպքերում նաև որոշակի աստիճանի ինքնավարության անհրաժեշտության մասին խոսակցություններին՝ երբեմն այդ երկրների հետ հարաբերություններում որոշակի լարվածության առաջացմամբ, իսկ ներքին լսարանի համար՝ նաև «պատմական արդարության» վերականգնման անհրաժեշտության մասին խոսույթի շահարկմանը։ Ի վերջո, «պատմական արդարությունը» միշտ միակողմանի ու եսասիրական է լինում։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում