Tuesday, 16 04 2024
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News

Փաշինյանը մանրամասնեց, թե Հայաստանը զորքերը հետ քաշելու ինչ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե Հայաստանը սահմանն ապառազմականացնելու ինչ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին: Փաշինյանը հարցին անդրադարձավ «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

«Մենք արել ենք նույն առաջարկը, ինչ արել ենք 2020 թվականին: Այս անգամ ավելի մանրամասն ենք արել այդ առաջարկը, որ, եթե մենք ընդունում ենք 1991 թվականի սահմանագիծը, իսկ հիմա, ինչպես արձանագրվել է Պրահայում և Սոչիում, մենք ընդունում ենք դա, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այս սահմանագծից: Այսինքն՝ այդ գծից այն կողմ Հայաստանը զորք պետք է չունենա, այդ գծից այս կողմ Ադրբեջանը պետք է զորք չունենա: Եվ մենք առաջարկում ենք 3 կմ-անոց դեմիլիտարիզացված գոտի ստեղծել: Դա նշանակում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է ամբողջությամբ այդ 3 կմ գոտուց դուրս բերվեն և դրա փոխարեն այդ հատվածի պահպանությունը հանձնվի սահմանապահ զորքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից»,-ասաց Փաշինյանը:

Կարճ ասած՝ Հայաստանի առաջարկը վերաբերում է 1991 թվականի սահմանագծից զորքերը հետ քաշելուն:

Վարչապետը հավելեց՝ որոշակի տեխնիկական բնույթի առաջարկներ կան, թե ինչպես ստեղծել այդ ապառազմականացված գոտին, որ մարդկանց բնականոն կյանքը չխաթարվի, մյուս կողմից՝ անվտանգության սպառնալիքներ չստեղծվեն: Փաշինյանը կարևորեց նաև մոնիթորինգի մեխանիզմը՝ ընդգծելով, որ քիչ է պայմանավորվածությունները ստորագրելը, դրանք նաև պետք է կատարվեն: «Եվ մեր ընկալումն այն է, որ պետք է միջազգային մոնիթորինգ իրականացվի: Որովհետև, եթե զորքերը հետ են քաշվում՝ նաև մեր կողմից, ըստ էության պաշտպանական գիծը խախտվում է: Եթե մենք չենք ստեղծվում երաշխիքներ, որ, ենթադրենք այսօր բոլորս հետ քաշվեցինք, վաղը չէ մյուս օրը բառիս բուն իմաստով Ադրբեջանը չի հարձակվելու, ստացվում է, որ ինքներս մեր առանց այն էլ խոցելի անվտանգային համակարգը դարձնում ենք ավելի խոցելի»,-ասաց վարչապետը:

Հայաստանն առաջին անգամ առաջարկել էր, որ ՌԴ-ն իրականանցի մոնիթորինգը, սակայն, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար: Հիմա Հայաստանն առաջարկել է, որ դա իրականացնի կամ ՌԴ-ն, կամ ՀԱՊԿ-ը, կամ ԵԱՀԿ-ն, կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կամ ԵՄ-ն կամ այլ տարբերակ: Բայց որ մոնիթորինգ պետք է լինի, դա ակնհայտ է: Հայաստանի ընկալմամբ՝ մոնիթորինգը պետք է լինի միջազգային:

Անդրադառնալով խաղաղության հնարավոր պայմանագրին՝ Փաշինյանը նկատեց՝ նաև 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս՝ շատ կարևոր է, որ բացի պայմանավորվող կողմերից լինեն նաև պայմանավորվածության երաշխավոր կամ երաշխավորներ: «Եվ այդ երաշխավորները պետք է լինեն կարող ուժեր, եթե չլինեն, ապա տեսականում և գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, և դրանից 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվել»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա չափազանցություն չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում