Կոմերսանտի» թղթակից Կիրիլ Կրիվոշեեւի կարծիքով՝ Փաշինյանը Ռուսաստանի վրա է պատասխանատվություն դնում, բայց որոշողը հակամարտող մյուս կողմն է.«Ռուսաստանը կարող է ամեն ինչ էլ ասել, բայց խաղաղապահների մանդատը նրա ցանկությամբ չի երկարաձգվելու»,-«Առաջին լրատվական»-ի եթերում հայտարարեց նա: Ըստ նրա՝ Բաքուն պնդում է արեւմտյան տարբերակը, Մոսկվան ոչինչ չի կարող հակադրել.«Եթե չհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը, պատերազմն անխուսափելի կլինի»,-ընդգծեց Կրիվոշեեւը: