Նոյեմբերի 5-10-ը Շանհայում կանցկացվի Չինաստանի ներմուծվող ապրանքների և ծառայությունների 5-րդ միջազգային ցուցահանդեսը: Չինաստանի միջազգային ցուցահանդեսների բյուրոյի փոխտնօրեն Սուն Չենհայի խոսքով՝ այս ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 145 երկրներ, տարածաշրջաններ և միջազգային կազմակերպություններ։
Ցուցահանդեսին առաջին անգամ կմասնակցի ութ երկիր՝ Նիկարագուան, Ջիբուտին, Մավրիտանիան, Կոմորը, Մոզամբիկը, Կոնգոն, Իրաքը և Իսլանդիան։
Ցուցահանդեսին կմասնակցեն 500 խոշորագույն համաշխարհային ընկերություններից և ոլորտի առաջատարներից 284-ը։