Եվրամիությունը, եվրոյի գոտին և եվրոպական խոշոր երկրները 2022 թվականի չորրորդ եռամսյակում անկում են ապրում։ Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին Եվրահանձնաժողովի հրապարակած աշնանային կանխատեսման մեջ։
«ԵՄ-ի և եվրոգոտու տնտեսությունները կնվազեն 2022 թվականի չորրորդ եռամսյակում և 2023 թվականի առաջին եռամսյակում, մենք մտնում ենք տեխնիկական անկման փուլ»,- հայտնել է Ջենտիլոնին:
Գերմանիան ավելի ուժեղ հարված է ստացել, քան ԵՄ մյուս երկրները։ 2022 թվականին նրա աճը կանխատեսված էր 1,6%, իսկ 2023-ին անկում է սպասվում (0,6%)։ Փաստորեն, Եվրամիության առաջին տնտեսությունն աճի վատագույն տեմպերն է ցույց տալիս համայնքի երկրներից։
Ակնկալվում է, որ գնաճը կլինի ռեկորդային բարձր մակարդակի։ ԵՀ-ն եվրոգոտու 20 երկրների համար 2022 թվականի համար իր կանխատեսումը բարձրացրել է մինչև ռեկորդային 8,5%, 2023 թվականի համար՝ մինչև 6,1%: