Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների նոր փոխանակման մասին։ Երմակի տեղեկություններով՝ Ուկրաինայի զինված ուժերի 45 մարտիկ վերադարձվել է ուկրաինական կողմին, նաև երկու զոհված զինծառայողի դի է հանձնվել։
Քանի ռուս զինվոր է տեղափոխվել Ռուսաստան՝ Երմակը չի հստակեցրել։ Ռուս պաշտոնյաները դեռ չեն հաստատել գերիների փոխանակումը։